×


“Կարգին սերիալ”-ի նոր եթերաշրջանը կտարբերվի նախորդներից

“Կարգին սերիալ”-ի ստեղծագործական թիմը պատրաստվում է նոր` թվով 5-րդ եթերաշրջանին: Ինչպես BRAVO.am-ին հայտնել է  սերիալի պրոդյուսեր, գլխավոր դերակատար Մկրտիչ Արզումանյանը` Մկոն, սեպտեմբեր ամսից կսկսեն նկարահանումները:

Հատված "Կարգին սերիալ"-ից


“Սցենարական մասն արդեն պատրաստ է, հիմա ընթանում են նկարահանումների պատրաստությունները”,- ասել է Մկոն ու հավելել, որ ձեւաչափը նույնը կմնա, բայց կավելանան նոր դեմքեր, կլինեն նոր զարգացումներ:

“Այս եթերաշրջանը մյուսներից շատ է տարբերվելու, անգամ կարող եմ ասել`     հնարավոր է ավելի լավը ստացվի, քան նախորդները”,- ասել է հումորիստը:

Հատված "Կարգին սերիալ"-ից


Մկոյի փոխանցմամբ, նոր եթերաշրջանում եւս կլինեն Սոֆայի եւ Մոնիկայի կերպարները, որոնք կերտում են համապատասխանաբար Հասմիկ Ղարիբյանն ու  երգչուհի Ռիփին: Նկարահանումներին կմիանա ու կշարունակի Վարդանի կերպարը կերտել սերիալի մյուս գլխավոր դերակատարը` Հայկոն, ով այժմ Միացյալ Նահանգներում է:

Հատված "Կարգին սերիալ"-ից


Մկոյի խոսքով, “Կարգին սերիալ”-ի նոր եթերաշրջանը եթերում կլինի հոկտեմբեր ամսից: “Հեռուստադիտողին շատ հետաքրքիր սերիաներ են սպասում”,- ասել է նա:

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի  /Bravo.am/
Լուսանկարները`Սերիալի ստեղծագործական կազմի
 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW