Մոսկվաբնակ Կարեն Աբրամյանը երբեւէ չի եղել Հայաստանում, գալու դեպքում անպայման իր հետ կվերցնի լուսանկարչական ապարատը՝ այստեղ էլ սիրելի աշխատանքով զբաղվելու համար:): BRAVO.am-ը զրուցել է 26-ամյա այս լուսանկարչի հետ, որի հայրը հայ է, իսկ մայրը՝ ռուս:
Կարեն Աբրամյանի աշխատանքներից
-Լուսանկարիչ դառնալու որոշումը ե՞րբ ընդունեցիք :):
- Ինձ միշտ հետաքրքրել է արվեստն իր տարբեր դրսեւորումներով, սակայն ընտրությունս կանգ առավ հենց լուսանկարչության վրա: Այս ոլորտում գործունեություն ծավալելս բավական պատահական սկսվեց: Ուղղակի մեկ օր հասկացա, որ դա ինձ համար շատ հետաքրքիր է: Քայլում էի քաղաքում եւ բջջային հեռախոսով լուսանկարում այն ամենն, ինչ տեսնում եմ՝ սկսած թփերից վերջացրած աղբարկղերով:): Փորձ էի կուտակում, իսկ հետաքրքրությունս օրեցօր ավելի էր աճում:
Լուսանկարիչ Կարեն Աբրամյանը
- Երբեւէ եղե՞լ եք Հայաստանում:
- Հայաստանում, ցավոք, չեմ եղել: Բայց կարծում եմ, որ ամեն ինչ առջեւում է: Հայերեն գրել եւ կարդալ էլ չգիտեմ :(:
- Որո՞նք են Ձեր սիրելի լուսանկարչական ոճն ու ժանրը:
-Կարծում եմ՝ յուրաքանչյուր ժանրն էլ իր յուրահատուկ գեղեցկությունն ունի եւ կարող է ուշադրություն գրավել: Սակայն հատկապես սիրում եմ դիմանկարները եւ “նյու” ոճը:
Կարեն Աբրամյանի աշխատանքներից
-Իսկ ի՞նչն է ամենակարեւորը լուսանկարչի աշխատանքում՝ պրոֆեսիոնալիզմը, ժամանակակից եւ բարձրակարգ սարքավորումները, թե գաղափարը:
- Այսպիսի մի աֆորիզմ կա` “Սերը մտքի, մարմնի եւ հոգու ներդաշնակությունն է”: Լուսանկարչության դեպքում եւս այդպես է. վերոնշյալների համադրությունն է, որ նկարն այլ մարդկանց համար հետաքրքիր եւ հաճելի է դարձնում: Իսկ պրոֆեսիոնալիզմը ձեռքբերովի է, կարեւորն աշխատասիրությունն է:
Կարեն Աբրամյանի աշխատանքներից
-Նշեք Ձեր ամենահիշվող եւ ամենաբարդ ֆոտոշարքը:
- Գիտեք, ես հիշում եմ իմ բոլոր ֆոտոշարքերը, իսկ տեխնիկական բարդության տեսանկյունից կնշեմ “թռչող” աղջկա հետ լուսանկարահանումը:
- Ձեր կարծիքով, ո՞րն է “լավ” լուսանկարը:
-Երեւի թե այն լուսանկարն է, որը գեղագիտական հաճույք է պարգեւում: Կարեւոր է, որ աշխատանքը դուր գա ոչ միայն այն ստեղծողին:
Կարեն Աբրամյանի աշխատանքներից
-Ձեր երազանքը:
- Երեւի թե Անջելինա Ջոլիին լուսանկարելն է:):
-Ի՞նչն է ոգեշնչում լուսանկարիչ Կարեն Աբրամյանին:
-Ներաշխարհումս եմ փնտրում ոգեշնչումը: Հույզերս ոչ միշտ են դրական լինում: Բացի այդ, օրինակ, փորձում եմ ոգեշնչվել նաեւ երաժշտությամբ:
-Ինչպե՞ս կմեկնաբանեք այն միտումը, որ օրեցօր շատ ավելի մեծ թվով մարդիկ են ցանկանում լուսանկարիչ դառնալ:
-Կարեւոր է ճանապարհ տալ էնտուզիաստներին, անգամ եթե առաջին հայացքից նրանց գաղափարներն այդքան էլ ուշագրավ չեն:
Կարեն Աբրամյանի աշխատանքներից
-“Նյու” ոճի աշխատանքները գերակշռում են Ձեր պորտֆոլիոյում: Օրինակ, Հայաստանում այս ոճի լուսանկարիչները խնդիր ունեն, քանի որ, եթե նույնիսկ հայուհիները մերկանում են, չեն ցանկանում, որպեսզի իրենց դեմքն երեւա լուսանկարներում: Ինչպիսի՞ն է իրավիճակը Ռուսաստանում:
-Այս ոճում վատ ոչ մի բան չեմ տեսնում: Լսել եմ, որ Հայաստանում նման խնդիրներ կան: Մեծագույն նկարիչները մերկ կանանց են նկարել, այդ կտավները հիմա թանգարաններում են ներկայացված: Կամ հիշո՞ւմ եք “Տիտանիկ” ֆիլմը, ամեն ինչ կհասկանաք :): Ռուսաստանում էլ շատերը մերկ չեն լուսանկարվում, սակայն կան մարդիկ, որոնք պատրաստ են այդ քայլին: Կարծում եմ, դա յուրաքանչյուրի անձնական գործն է:
Զրուցեց Աննա Զիլֆուղարյանը /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Աբրամյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: