×


Կարեն Բաբաջանյանի որդու առաջին լուսանկարը :)

Կարեն Բաբաջանյանի` եռակի հայրիկ դառնալու բարի լուրը BRAVO.am-ն արդեն հայտնել է:  Հումորիստ-դերասանի երրորդ երեխան տղա է, լույս աշխարհ է եկել նոյեմբերի 9-ին: Ծնողները փոքրիկին անվանել են Արամ:

Կարեն Բաբաջանյանի նորածին որդին` Արամը


Այսօր արդեն “32 ատամ” ակումբի համահիմնադրի կինը` Լիլիթ Կարապետյանը, սոցիալական ցանցի իր էջում տեղադրել է նորածնի առաջին լուսանկարները, որոնք էլ ներկայացնում ենք մեր ընթերցողներին:

Կարեն Բաբաջանյանը` նորածին որդու հետ


Մեր նախորդ զրույցի ժամանակ Կարենը նշել էր, որ իրեն բազմազավակ հայր է զգում եւ երջանիկ է այս փաստի համար.“Եթե ամեն ինչ բարեհաջող լինի, ինչո՞ւ ոչ, կարելի է չորրորդ երեխան ունենալ, առանց այդ էլ քչանում ենք, մեր ազգը պետք է շատանա:)”:

BRAVO.am
Լուսանկարները` Կարեն Բաբաջանյանի ֆեյսբուքյան էջից

Կարդալ ավելին

Quality Sign BW