Բելգիաբնակ մոդել եւ երգչուհի Կարինե Օհանյանին BRAVO.am-ը բազմիցս անդրադարձել է: Մեր հայրենակցուհին այս անգամ պատմել է, որ վերջերս բռնցքամարտի ռինգում ծածանել է հայկական եռագույնը, իսկ այդ առիթն իրեն ընձեռել է Արման Համբարյանը:):
Արման Համբարյանը եւ Կարինե Օհանյանը
“23-ամյա այս հայ տղան դարձել է մուայ թայի աշխարհի չեմպիոն: Չնայած` Բելգիան էր ներկայացնում, բայց բոլորին ցուցադրեցինք մեր հայրենիքի դրոշը: Միշտ փորձում ենք բարձր պահել Հայաստանի պատիվը”,-ասել է Կարինեն` տեղեկացնելով, որ Արմանի հետ ծանոթացել է մրցույթներից մեկից հետո եւ առաջարկել նկարահանվել իր KO Love” տեսահոլովակում:
Կարինե Օհանյանը
“Վստահ էի, որ կհաղթի, քանի որ շատ աշխատասեր եւ նպատակասլաց մարզիկ է: Ռինգում մարտից առաջ երգ կատարեցի եւ, ինչպես Արմանն է ասում, իմ կատարումը հաջողություն բերեց իրեն: Շատ հուզվեցի, որ հենց ինձ պատիվ ընձեռեցին հանձնել չեմպիոնական գոտին”,-նշել է մոդել-երգչուհին:
Արման Համբարյանը
Արման Համբարյանն էլ մեզ հետ զրույցում պատմել է, որ այս մարզաձեւով զբաղվում է 17 տարեկանից, նախկինում դարձել է նաեւ Բենելյուքսի եւ Եվրոպայի չեմպիոն:
Տեքստը` Աննա Զիլֆուղարյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Կարինե Օհանյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: