×


Կարո Հովհաննիսյան.“Ես եւ ընկերուհիս հաղթահարել ենք դժվարությունները”

“Վերադարձ” եւ “Դժվար ապրուստ” հեռուստասերիալներից հայտնի Կարո Հովհաննիսյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ վերջին ամիսներին շատերն իրենից հետաքրքրվում են` արդյո՞ք բաժանվել է սիրելիից, եւ հրապարակավ ցանկանում է հերքել այդ լուրերը:

Կարո Հովհաննիսյանը` սիրելիի հետ


“Ես եւ Էլմիրան միասին ենք եւ բաժանվելու մտադրություն չունենք: Ինչպես բոլոր զույգերը, մենք նույնպես դժվարություններ ենք ունեցել, որոնք հաղթահարվել են”,-նշել է նա` հավելելով, որ իր եւ ընտրյալի հարաբերությունները հրաշալի են.“Ուրախ եմ, որ կողքիս կա չքնաղ, հասկացող եւ ուղղակի լավ մարդ, որն ինձ սիրում է”:

Կարո Հովհաննիսյանը` սիրելիի հետ


Այս շրջանում սերիալային դերասանին եւ ընկերուհուն բաժանում է որոշակի հեռավորություն, սակայն զույգը չի դժգոհում, ավելին` Կարոյի խոսքով` հպարտությամբ է ծառայում հայրենիքին, իսկ նշանադրության մասին կսկսեն մտածել 8 ամիս անց, երբ կզորացրվի բանակից:):

Կարո Հովհաննիսյանի ընտրյալը` Էլմիրան


Խոսելով հեռուստատեսային նախագծերում հանդես գալու հեռանկարներից` նա նշել է, որ ժամանակին ընդունել է “Արմենիա”-ի “Մամա”-ում հանդես գալու առաջարկը, սակայն  դեռեւս անորոշ է այդ սերիալի ճակատագիրը:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Կարո Հովհաննիսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW