Լիլի Դավթյանի համար մայիսի 25-ը նշանակալի օր է. Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի դերասանուհին երեկ դարձել է 26 տարեկան: Նա BRAVO.am-ին ասել է` չսիրելով իր տարեդարձը, վերջին տարիներին չի նշել, սակայն այս անգամ բացառություն է արել:):
Լիլի Դավթյանը երեկ դարձել է 26 տարեկան
Կեսգիշերին հոբելյարի տոնական տրամադրությունն ապահովել են ընկերուհիները, որոնք նրա տուն էին այցելել մուլտֆիլմային կերպարների տեսքով.“Պատրաստվում էի քնել, մեկ էլ անսպասելիորեն մեր տանը սկսեցին “կենդանիներ” շրջել ու ծնունդս շնորհավորել:)”:
Նախորդ տարի ծննդյան օրը Լիլին հյուրախաղերի է եղել, այս անգամ էլ կրկին բեմ է բարձրացել` խաղընկերների հետ հանդիսատեսին ներկայացնելով “Ամուսնանալը հեշտ բան չէ” կատակերգությունը, որի պրեմիերային BRAVO.am-ն անդրադարձել է:
Լիլի Դավթյանը
Ներկայացումից առաջ գործընկերները շնորհավորել են նրան.“Շատ ուրախ եմ, որ ծննդյանս օրն արդեն մի քանի տարի թատրոնում եմ անցկացնում. մեր անձնակազմը շատ լավն է, շնորհակալ եմ նրանց, որ անակնկալներ էին պատրաստել: Երեկոյան էլ ընկերուհիներիս հետ եմ լավ ժամանակ անցկացրել: Իսկապես ուրախ ծնունդ ստացվեց: Նվերների արժեքն ինձ համար միշտ երկրորդական է, անկեղծորեն ուրախանում եմ, որ հիշում են, շնորհավորում ու օրս ժպիտներով լցնում”:
Դերասանուհին կարոտով է հիշում իր մանկության ծննդյան օրերը.“Այդ տարիներին մեծ խնջույքներ չենք արել. տորթի առկայությունն արդեն մեծ իրադարձություն էր ինձ համար, սպասում էի` երբ եմ փչելու մոմերը:)”:
Լիլի Դավթյանին անակնկալ են մատուցել ընկերուհիները
Լիլի Դավթյանը նաեւ հայտնել է, որ գեղարվեստական ֆիլմում հանդես գալու առաջարկ է ստացել, որի նկարահանումները կմեկնարկեն օգոստոսին:
BRAVO.am
Լուսանկարները` Տիգրան Biface Լորսաբյանի եւ Լիլի Դավթյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: