Ռեժիսոր, “12.12.12” գրքի հեղինակ Սուրեն Թադեւոսյանն այսօր դարձել է 38 տարեկան: Հոբելյարը քիչ առաջ BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ այս անգամ իրեն շնորհավորել են ամենաօրիգինալ ձեւով.“Տանը միայնակ “FIFA13” էի խաղում, ուղիղ կեսգիշերին դուռը թակեցին, իսկ բացելով տեսա տորթ, մոմեր, հարազատ դեմքեր եւ շամպայնի տրաքոց:)”:
Ռեժիսոր Սուրեն Թադեւոսյանը դարձել է 38 տարեկան
Ռեժիսորը խոստովանել է, որ չի սիրում իր ծննդյան օրը.“Շատ եմ սիրում ուրիշների ծնունդներին գնալ, շնորհավորել, նվերներ մատուցել ու ուրախանալ, բայց տանել չեմ կարողանում, երբ այդ ամենն ինձ հետ է կատարվում: Ինձ մեղավոր եմ զգում` մտածելով, որ մարդկանց նեղություն եմ պատճառում: Ամեն տարի նույն պատմությունն է”:
Ռեժիսոր Սուրեն Թադեւոսյանը
Նա նաեւ հետեւյալն է նշել.“Շնորհակալ եմ նրանց, ովքեր շնորհավորել են ու դեռ կշնորհավորեն: Շնորհակալ եմ նաեւ նրանց, ովքեր երբեք չեն շնորհավորել, չեն էլ շնորհավորի եւ միայն չարություն ու ատելություն իմ հանդեպ կավելացնեն. շնորհակալ եմ, դուք էլ ինձ հավասար չափով ուժ եք տալիս:)”:
Գարիկ Մարտիրոսյանը եւ Սուրեն Թադեւոսյանը
Չխոսելով նյութական նվերների մասին` Սուրեն Թադեւոսյանը ցանկություն է հայտնել, որ բոլոր մարդիկ, այդ թվում եւ ինքը, ծննդյան տարեդարձի կապակցությամբ հանգստություն ձեռք բերեն.“Այսինքն` ամեն մարդ հնարավորություն ստանա զբաղվել սիրած աշխատանքով ու կարողանա դրանով ապահովել իրեն, իր հարազատներին ու մտերիմներին, որ երբեք ինչ-ինչ հանգամանքների պատճառով ստիպված չլինի լքել հայրենիքը… Բառերիս ողջ լրջությունը կհասկանա միայն այն մարդը, ով անցել է այդ ամենի միջով”:
BRAVO.am-ը միանում է բոլոր շնորհավորանքներին` Սուրեն Թադեւոսյանին մաղթելով հանգստություն եւ ստեղծագործական նորանոր վերելքներ:):
Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Սուրեն Թադեւոսյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: