Որպես կանոն Ռիհանան իր ամառային արձակուրդները վայելում է հայրենիքում` Բարբադոսում, որտեղ օգոստոսի առաջին հատվածում կայանում է ամենամյա Crop Over փառատոնը, որ նվիրված է բերքահավաքի ավարտին:
Ռիհանայի արկածները Բարբադոսում
Վերջին մի քանի տարվա ընթացքում երգչուհին միշտ մասնակցել է փառատոնին ու առանձնացել իր կիսամերկ կոստյումներով: Այս տարին եւս բացառություն չէր` բարբադոսյան գեղեցկուհին անկեղծ կոստյումով մասնակցեց միջոցառմանը: Կոստյումը զարդարված էր թանկարժեք քարերով:
Ի դեպ, Ռիհանան փառատոնին էր եկել Նիկոլ Շերզինգերի նախկին զուգընկերոջ` Լյուիս Հեմիլթոնի հետ: Բնականաբար, այժմ համացանցում քննարկվում է Լյուսիսի եւ Ռիհանայի սիրավեպը, որն, ի դեպ, կողմերից եւ ոչ մեկ չի հաստատել կամ հերքել:
Ռիհանայի արկածները Բարբադոսում
Մինչ բոլորը քննարկում են Ռիհանայի կիսամերկ հագուկապը, Vanity Fair ամսագիրը համարել է նրան այս տարվա ամենաոճային հայտնին: Չնայած ռեյտինգային աղյուսակը Ռիհանան կիսել է Թեյլոր Սվիֆթի հետ: Ամենաոճայինների ցանկում են նաեւ Շարլիզ Թերոնը, Սիենա Միլերը, Դիանա Կրյուգերը, Էմմա Ուոթսոնը ու Էմմա Սթոունը:
Bravo.am
Աղբյուրը` Spletnik


×
4,478





