×


Հաղորդավար Կարեն Մոլիտվինը հայր է դարձել :)

“Դար 21”-ի հաղորդավար Կարեն Մոլիտվինը, որն ամուրիների շարքը լքել է նախորդ տարի, հայր է դարձել: Քնարիկ Հարությունյանն ամուսնուն դուստր է պարգեւել:  Փոքրիկը լույս աշխարհ է եկել հունվարի 18-ին, նրան անվանակոչել են Մաելլա: 

Կարեն Մոլիտվինը եւ Քնարիկ Հարությունյանը դուստր են ունեցել


BRAVO.am-ը շնորհավորել է նորաթուխ հայրիկին, որը նշել է, թե դարձել է աշխարհի ամենաերջանիկ մարդը.“Զգացողություններս անբացատրելի  են. բառեր չեմ գտնում նկարագրելու: Հիմա զգում եմ, որ կյանքի դժվարություններն այլեւս ինձ համար չնչին մի բան են: Երեխան փոխում է ծնողների կյանքը գլխիվայր”:

Կարեն Մոլիտվինը` դստեր` Մաելլայի հետ


Հաղորդավարի խոսքով` մայր ու դուստր իրենց շատ լավ են զգում.“Առաջին անգամ, երբ հիվանդասենյակում տեսա կնոջս, նրան նայեցի երկրորդ անգամ սիրահարվածի աչքերով, երջանիկ ու Աստծուն շնորհակալ մարդու աչքերով: Ի դեպ, սկզբում գիտեինք, թե տղա ենք ունենալու, ուրախ էինք, թեեւ առաջինն ուզում էինք աղջիկ ունենալ: Եվ երբ հստակ իմացանք, որ աղջիկ է, սկսվեցին անվան շուրջ մտորումները: Ի վերջո, ընտրեցինք Քնարիկի սիրած անունը”:

Կարեն Մոլիտվինը մեզ հետ զրույցում նշել է, թե ուրախ կլինի թեկուզ 5 աղջիկ ունենալ, բայց կարծում է, որ երկրորդ երեխան տղա կծնվի.“Թեեւ... թեեւ անհնար է կանխատեսել: Առաջիկա օրերին կնոջս եւ դստերս տուն կտանեմ` գեղեցիկ ծաղկեփնջով ու փոքրիկ անակնկալով”:

Տեքստը` Աշխեն Դաշյանի/Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Մոլիտվինի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW