Ամռան առաջին օրը՝ Երեխաների պաշտպանության միջազգային տոնին, իր հյուրընկալ դռները բացեց Մյասնիկյան 32 հասցեում տեղակայված «Արքայաձոր» ռեստորանային համալիրի բացօթյա սրահը: Գեղեցիկ ավանդույթի համաձայն՝ հունիսմեկյան մեծ տոնակատարություն էր կազմակերպվել: Ելույթ ունեցան հայկական էստրադայի հայտնի երգիչ-երգչուհիները՝ Արսեն Գրիգորյանը, Լիլիթ Կարապետյանը, Դավիթ Թուջարյան, Լիանան, Էրիկ Մակարյանը եւ այլք: Փոքրիկ հյուրերին էլ ուրախացրին ծաղրածուները, սիրված ու հայտնի մուլտհերոսները:
«Արքայաձոր» ռեստորանային համալիրի բացօթյա սրահը բացվել է
«Արքայաձոր» ռեստորանային համալիրի բացօթյա սրահը բացվել է
«Արքայաձոր»-ի բացօթյա սրահը հրաշալի վայր է ամառվա տապից, քաղաքի փոշուց եւ աղմուկից ազատվելու համար: Շքեղ ջրվեժն ու բնապատկերը լիարժեք կդարձնեն ժամանցն ու թարմություն կհաղորդեն այցելուներին: Այստեղ ամեն ինչ ստեղծված է ընտանեկան, ընկերական ջերմ հանդիպումների ու հանգստի համար:
Ամռանը նախընտրելի է միջոցառումների բացօթյա կազմակերպում` հարսանյաց, ԶԱԳՍ-ի արարողություն, տարեդարձեր եւ զանազան այլ հավաքույթներ, ուստի ռեստորանային համալիրն առաջարկում է մինչեւ 40 անձի համար նախատեսված զով եւ հարմարավետ պատշգամբ, մինչեւ 120 հոգու համար նախատեսված սրահ, ինչպես նաեւ 25 հոգու համար նախատեսված տաղավար: Փոքր տաղավարներում կարելի է անցկացնել մինչեւ 15 հոգանոց մտերմիկ հանդիպումներ:
«Արքայաձոր» ռեստորանային համալիրի բացօթյա սրահը բացվել է
«Արքայաձորը» նաեւ ռոմանտիկ միջավայր է զույգերի համար: Ռեստորանի տնօրինությունը մտածել է նաեւ երեխաների խաղի ու հաճելի ժամանցի մասին` նրանց համար առանձնացնելով խաղահրապարակներ:
Այստեղ ճաշացանկն ու երգացանկը կազմում են` հաշվի առնելով այցելուների նախասիրությունները: Հայկական ավանդական ուտեստներից բացի, մատուցվում են արտասահմանյան խոհանոցի համեղ խորտիկներ:
«Արքայաձոր»-ի բացօթյա սրահի առանձնահատկություններից մեկն էլ կենդանի երաժշտություն ու ամեն օր թարմացվող համերգային ծրագիրն է: Պարային շոուի պատասխանատու Նատա Մխիթարյանը վստահեցրել է, որ այցելուները չեն ձանձրանա պարային բեմադրություններից: Նորություններով ներկայանալու են ամեն օր` ազգային, վրացական, ժամանակակից, լատինո եւ պարային այլ համարներով էլ ավելի ուրախ դարձնելով երեկոները:
«Արքայաձոր» ռեստորանային համալիրի բացօթյա սրահը բացվել է
Երգիչ Ասոյի համար «Արքայաձորը» բացի հաճելի ժամանցավայրից, նաեւ հրաշալի հանգստավայր է: Պարզվում է՝ տարիներ առաջ հենց իր երգով են ազդարարել ռեստորանի բացումը: Էրիկ Մակարյանն այստեղ աշխատում է շուրջ 4 տարի: Նրա համար երեւանյան ամենահաճելի վայրերից մեկն է` իր բնապատկերով, հաճելի երաժշտությամբ, շոու ծրագրով եւ իհարկե, համեղ խոհանոցով:
Դերասան, հանդիսավար Դավիթ Թադեւոսյանի խոսքով՝ ամառային սրահն իսկապես առանձնահատուկ է: Հաճախ նաեւ ընտանիքի հետ է լինում այստեղ` պարզապես որպես այցելու:
Դե, ինչ, մաղթում ենք հաճելի եւ ուրախ ժամանց «Արքայաձոր» ռեստորանում:):
BRAVO.am
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: