BRAVO.am-ն արդեն տեղեկացրել է, որ շուտով կմեկնարկի “Հայաստանի ձայնը” նախագծի երկրորդ եթերաշրջանը: Ավարտվել է նախընտրական փուլը, ժյուրի կազմը որոշված է, հաղորդավարները պատրաստ են, առջեւում կույր լսումներն են, իսկ արդեն հոկտեմբերին կցուցադրվի շոուն:
"Հայաստանի ձայն"-ի երկրորդ եթերաշրջանի մարզիչ Քրիստինե Պեպելյանը
Այս օրերին շատերը կանխատեսումներ էին անում, թե մարզչի պաշտոնում ովքեր են փոխարինելու Թաթա Սիմոնյանին, Սոֆի Մխեյանին, Արտո Թունջբոյաջյանին եւ Սոնային: Ժյուրիի հավանական անդամների թվում հնչող մի շարք անուններ էլ ոչ այնքան դրական խոսակցությունների առիթ էին դարձել:
"Հայաստանի ձայն"-ի երկրորդ եթերաշրջանի մարզիչ Հայկոն
“Բնական է, որ որեւէ մարդու անուն կարող է բացասական կամ դրական ընդունվի: Երբ իմանան ովքեր են ժյուրիի կազմում, թող մեկնաբանություններ անեն…”,-BRAVO.am-ի հետ զրույցում նշել է “Հայաստանի ձայնը” նախագծի քասթինգի պրոդյուսեր եւ երաժշտական մասի պատասխանատու Ալեսքանդր Մհերյանը:
"Հայաստանի ձայն"-ի երկրորդ եթերաշրջանի մարզիչ Միքայել Պողոսյանը
Կանխատեսումներ անելու կարիք այլեւս չկա. “Արմենիա”-ի “YouTube”-ի էջում տեղադրվել է նախագծի հերթական անոնսը, որն էլ բացահայտում է “Հայաստանի ձայն”-ի երկրորդ եթերաշրջանի մարզիչներին. Քրիստինե Պեպելյան, Հայկո, Շուշան Պետրոսյան եւ Միքայել Պողոսյան:):
Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արթուր Հովակիմյանի, BRAVO.am-ի եւ երգիչների "ֆեյսբուքյան" էջերից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: