Ինչպես արդեն տեղեկացրել ենք, “Maroon 5”-ը նախորդ շաբաթ մասնակցել է հայկական հարսանիքի: Հանրահայտ խումբը երգել է խնջույքի ժամանակ, վոկալիստ Ադամ Լեւինը նաեւ խմել է նորապսակների կենացը: Արտասահմանյան լրատվամիջոցները հայտնում են, որ այս ելույթի տեսագրությունը կօգտագործվի խմբի նոր` “Sugar” երգի հոլովակում:
"Maroon 5" խումբը ելույթ է ունեցել հայկական հարսանիքին
«Սա հիանալի անակնկալ էր, որը երբեք չեն մոռանա հարսանիքին ներկա հյուրերը: “Maroon 5”-ն անակնկալի բերեց բոլորին` հայտնվելով հարսանեկան սրահում, նկարահանելով հատված իր նոր տեսահոլովակից: Այլ մանրամասներ այս պահին չենք կարող ասել»,- eonline.com-ին պատմել է “Duke Photography”-ի լուսանկարիչը:
"Maroon 5" խումբը ելույթ է ունեցել հայկական հարսանիքին
BRAVO.am-ը խոստանում է հետեւել թեմայի զարգացմանը եւ այլ մանրամասներ հաղորդել իր ընթերցողներին:
"Maroon 5" խումբը ելույթ է ունեցել հայկական հարսանիքին
BRAVO.am
Աղբյուրը` eonline.com


×
12,427





