«ArmMod Fashion»-ը երեկ կրկին մեկ հարկի տակ էր համախմբել երիտասարդ դիզայներներին, մոդելներին եւ նորաձեւությամբ հետաքրքրվողներին։ BRAVO.am-ն անդրադարձել է նախագծի նախորդ միջոցառումներին, այս անգամ գարուն/ամառ 2018 հավաքածուի ցուցադրությունն էր։ Մինչ հյուրերը կզբաղեցնեին իրենց անվանական աթոռները, նրանց դիմավորել են դասական երաժշտությամբ եւ շամպայնի հյուրասիրությամբ:
Շուրջ 44 հագուստից բաղկացած հավաքածուն ներկայացնելիս մոդելների կերպարները լրացնում էին թրենդային պայուսակները, գլխարկերն ու այլ աքսեսուարներ։
«Հայկականը նորաձեւ է» խորագրով ցուցադրությանը
Արդեն երկու տարի հիմնադիր Ռուբինա Գրիգորյանը կազմակերպում է «Հայկականը նորաձեւ է» կարգախոսով ցուցադրություններ՝ հարթակ տրամադրելով երիտասարդ մոդելավորողներին։ Այս մեկն ինքնատիպ էր այն հանգամանքով, որ 11 դիզայներ ստեղծագործել են նույն գործվածքներով ու գույներով՝ ամբողջական մեկ հավաքածու ստեղծելու համար: Ինչպես նաեւ առաջին անգամ պրոֆեսիոնալ մոդելների հետ պոդիումով քայլում էին միջին տարիքի + չափսի կանայք։ Նրանց ներկայությունը պոդիումում հաստատում է՝ նորաձեւ հագնվելու ցանկություն ունեն ոչ միայն երիտասարդ աղջիկները, այլեւ տարբեր տարիքի ու կազմվածքի տեր կանայք։
Ռուբինա Գրիգորյանը BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ մոդելավորողներն այժմ հագուստ չեն ստեղծում միայն նիհար կանանց համար.«Քանի որ մեծ չափսերի հագուստի պահանջարկ կա, ուստի որոշեցինք, որ միջին տարիքի եւ տարբեր մասնագիտություններ ունեցող կանայք էլ ցուցադրեն հավաքածուի մի մասը։ Կինը միշտ պետք է խնամված, ոճային լինի, անկախ տարիքից պիտի իրեն գեղեցիկ զգա. որոշեցինք այդ գործոնը շեշտել»։
«Հայկականը նորաձեւ է» խորագրով ցուցադրությանը
Ի դեպ, + չափսի կանանցից մի քանիսը հենց պրոֆեսիոնալ մոդելների մայրերն են. «Պետք է նշեմ, որ շատ կանանց ենք առաջարկել, սակայն ոմանք բարդույթների պատճառով հրաժարվել են, իսկ համարձակներն այսօր պոդիումում են»,-պատմել է Ռուբինան։ Ի դեպ, այսօր նրա ծննդյան տարեդարձն է, եւ ցուցադրությունից հետո՝ կեսգիշերին տեղի ունեցած երեկույթի մասնակիցները միասին շնորհավորել են կազմակերպչին։
BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: