×


Հայկուհի Մաթեւոսյանի նոր ֆոտոշարքն ու ակնկալիքը 2020-ից

«Հայաստանի գեղեցկուհի 2019» տիտղոսակիր Հայկուհի Մաթեւոսյանը Ամանորի թեմատիկայով նոր ֆոտոշարք ունի, որն էլ տրամադրել է BRAVO.am-ին եւ պատմել, թե ինչպես է ներկայացրել իր գաղափարը լուսանկարչին.«Մի փոքր տարբերվող, հեքիաթային լուսանկարներ էի ուզում ունենալ: Եվ երբ ասացի` ինչ եմ ցանկանում, նա միանգամից արձագանքեց, որ հենց դա էլ սպասում էր»:

Քանի որ այս ժամանակահատվածը համընկնում է համալսարանում քննական շրջանի հետ, Հայկուհին ավելի արագացված կերպով է պատրաստվել լուսանկարահանմանը:

Հայկուհի Մաթեւոսյանը


«Մտածեցի՝ հետո չեմ հասցնի: Որոշեցի, պատրաստվեցի, եւ երկու օրվա մեջ իրականացրինք այն: Փորձեցինք տարբերվող լուսանկարներ ստանալ: Չգիտեմ` որքանով է ստացվել: Լուսանկարիչները կփաստեն, որ դժվար է ինձ հետ աշխատելը, քանի որ շատ բծախնդիր եմ: Բնավորության այս գիծը հաճախ խանգարում է: Կցանկանայի ավելի թեթեւ վերաբերվել այդ ամենին: Կան նաեւ լուսանկարիչներ, որոնց շատ եմ վստահում: Անգամ ընթացքում չեմ նայում կադրերը: Գիտեմ՝ վերջում ստանալու ենք այնպիսի լուսանկարներ, որոնք կհավանեմ: Տաղավարում շատ լավ էի զգում: Մթնոլորտը տոնական էր ու տրամադրող»,-նշել է նա:

Հայկուհին սիրում է Ամանորը: Իսկ հրաշքներին հավատում է եւ կարծում, որ դրանք իրականանում են.«Եթե չեմ սխալվում, 10 տարեկան էի, երբ արթնացա եւ տեսա, որ ծնողներս տոնածառի տակ նվերներ են դնում: Իմ Ձմեռ պապը հայրս է: Գրեթե միշտ ստացել եմ այն նվերները, որ ցանկանում էի. դրանք հիմնականում տիկնիկներ էին»:

Հայկուհի Մաթեւոսյանը


Ամփոփելով 2019-ը՝ Հայկուհին նշել է, որ այն իր համար ձեռքբերումների տարի էր. «Արժանացա «Հայաստանի գեղեցկուհի» տիտղոսին, որը բավական պարտավորեցնող է: Շատ ուրախ եմ դրա համար: Ունեմ ցանկություններ, իմ առջեւ դրել եմ որոշակի նպատակներ, որոնց կհասնեմ 2020-ին: Քանի որ դեռ ուսանող եմ, հիմնական նպատակներս հենց ուսմանս հետ եմ կապել: Համոզված եմ` 2020 թվականն էլ ավելի գեղեցիկ է լինելու»:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` elevon_photo-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport