Ամուսնությունից հետո Գերմանիայում բնակություն հաստատած Հայկ Կասպարովի համար այս տարին ստեղծագործական առումով լի է նորություններով: Օրերս երգիչն իր երկրպագուներին է ներկայացրել «Շոգ ամառ» երգի տեսահոլովակը, որը նկարահանվել է Բարսելոնայում:
Հայկ Կասպարովի «Շոգ ամառ» տեսահոլովակի նկարահանումներին
«Երգի հեղինակը Նիկ Էգիբյանն է, խոսքերը Սյուզաննա Նավասարդյանինն են: Համագործակցել եմ գերմանացի ռեժիսորի եւ «Mipro Media» փրոդաքշնի հետ: Մեկ ամիս առաջ եւս նոր աշխատանք եմ ներկայացրել` «Մայրիկ»-ը` նկարահանված Վոլֆսբուրգում` քաղաքի երաժշտական ուսումնարանի սաների մասնակցությամբ, որոնց հետ մտադիր եմ կրկին համագործակցել»,-BRAVO.am-ին ասել է նա:
Հայկ Կասպարովի «Շոգ ամառ» տեսահոլովակի նկարահանումներին
Հայկի խոսքով` «Շոգ ամառ» տեսահոլովակի նկարահանումներն անցել են եղանակային բարդ պայմաններում եւ լի զավեշտալի դեպքերով: Կանխատեսված պայծառ ու արեւային եղանակի փոխարեն Բարսելոնում այդ օրերին անձրեւային ու մռայլ էր: 4 օր շարունակ արեւին են սպասել, բայց սա դեռ ամենը չէ. տարածքը եւս մեկ անգամ ուսումնասիրելիս նկարահանող խումբը «կորցրել» է տեսախցիկներով եւ սարքավորումներվ լի ավտոմեքենան:
«Առաջին իսկ օրը խուճապ էր: Հետո պարզվեց, որ սխալ վայրում ենք կայանել, եւ ոստիկանները ավտոմեքենան տարել էին տուգանային հրապարակ: Փառք Աստծո, մեզ հետ իսպաներենին տիրապետող մարդիկ կային, որ օգնեցին շտկել իրավիճակը, եւ մենք սկսեցինք նկարահանումներն ու կարողացանք ստանալ այն, ինչ ուզում էինք»,-պատմել է Հայկը:
Հայկ Կասպարովի «Շոգ ամառ» տեսահոլովակի նկարահանումներին
Ի դեպ, երգիչը նշել է, որ «Շոգ ամառ» երգի հիման վրա նախորդ տարի եւս հոլովակ է նկարահանվել, որը, սակայն, չի հավանել եւ որոշել է չցուցադրել: Նա առաջիկայում նոր երգեր կներկայացնի, որոնցից մեկի հեղինակն ինքն է, եւս մեկ տեսահոլովակ ունի, որն այժմ մոնտաժման փուլում է, նախատեսում է ռիթմիկ տեսահոլովակով ներկայացնել նաեւ իր «Սիրահարվել եմ» երգը:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Հայկ Կասպարովի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: