Հայկ Մարությանը Արցախի սահմանապահ զինվորներին զորակցելու կարեւոր տարբերակ է ընտրել: Դերասան-պրոդյուսերը BRAVO.am-ին հայտնել է, որ այս օրերին զբաղված է վերջիններիս, ինչպես նաեւ տուժած բնակչության համար առաջին անհրաժեշտության իրերի, սննդի հավաքագրմամբ եւ մատակարարմամբ: 
Հայկ Մարությանը
Նրա խոսքով` ռազմական գործողությունների սկսման առաջին իսկ օրվանից գործում է իր հրամանատարի` Արցախյան ազատամարտի հերոս, «Կարմիր բերետներ 5165» ռազմահայրենասիրական համահայկական ՀԿ նախագահ Արթուր Ալեքսանյանի հրամանատարության ներքո.«Նա զբաղվում է կամավորների հավաքագրմամբ, տեղաբաշխմամբ, իսկ ես` թիկունքի հարցերով. հումանիտար օգնություն ենք հավաքագրում եւ հասցնում ոչ միայն զինվորներին, այլեւ կամավորներին եւ բնակչությանը»:
Մեզ հետ զրույցում Հայկը նշել է, որ երեկ է վերադարձել Արցախից, մասնավորապես եղել է Մարտակերտում, Թալիշում.«Պարբերաբար գնում-գալիս ենք, վաղը կամ մյուս օրը կրկին կգնանք: Երեկվա դրությամբ, կարող եմ ասել, որ շատ հանգիստ վիճակ էր Մարտակերտում, բայց այժմ պետք է ավելի անհանգիստ լինենք եւ ավելի մեծ պատրաստվածություն ունենանք, քան մինչեւ այս ամենի սկսվելն էր»:
Օգնել ցանկացողները կարող են կապ հաստատել դերասանի հետ` զանգահարելով 091 93 93 96 հեռախոսահամարով.«Ապրանքներն անձամբ ես եմ տանում եւ տեղ հասցնում, այնպես որ, ամեն ինչ շատ թափանցիկ է եւ հասնում է հասցեատերերին: Կանխավ շնորհակալություն բոլոր միացողներին եւ նրանց, ովքեր արդեն մեր կողքին են: Միասին մենք ուժեղ ենք»,-ասել է նա:
Հայկ Մարությանը նաեւ տեղեկացրել է, որ աջակցել ցանկացողները կարող են փոխանցումներ կատարել նաեւ հետեւյալ հաշվեհամարներին՝
Կոնվերս բանկ 1930048350320100 (դրամ)
Կոնվերս բանկ 1930048350320101(դոլար)
BRAVO.am


×
10,339







Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: