Հայկ Պետրոսյանի որդին՝ Նարեկը, դարձել է 3 տարեկան: Փոքրիկի ծննդյան տարեդարձի առթիվ ծնողները խնջույք են կազմակերպել երեւանյան մանկական սրճարաններից մեկում՝ օրվա լուսանկարները տրամադրելով BRAVO.am-ին:
Հայկ Պետրոսյանի ընտանիքը
«Մեր տղան օրն անցկացրել է ընկերների հետ: Միասին ուրախացել են, լավ ժամանակ անցկացրել, պարել, շփվել մուլտհերոսների հետ: Դե, իսկ վերջում, համտեսել տոնական տորթը»,-պատմել է դերասանը:
Հայկի խոսքով՝ որդին ցերեկույթին իրեն հրաշալի է դրսեւորել.«Նարեկը գիտեր, որ իր տարեդաձն է, եւ գնալու ենք նշելու: Առավոտից անհամբեր սպասում էր ու պատրաստվում՝ պարբերաբար կրկնելով, որ իր ծնունդն է»:
Հայկ Պետրոսյանի որդու տարեդարձին
Տարեդարձի առթիվ ծնողները հոբելյարին գեղեցիկ հագուստն են նվիրել, իսկ տորթի մոմերը փչելիս մի քանի երազանք մտապահել.«Բնականաբար, թե իմ եւ թե կնոջս երազանքը կապված է մեր ընտանիքի խաղաղության եւ մեր բալիկի հետ, նաեւ որ առողջ մեծանա եւ պահի մարդ կոչումը»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Հայկի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: