×


“Հայսուպերսթարցիները” սիրային երգեր են հնչեցրել

“Հայսուպերսթար 5”-ի երկրորդ գալա-համերգի քվեարկության արդյունքներն են ամփոփվել “Շանթ” հեռուստաընկերության եթերում: Այս անգամ մասնակիցները հանդես են եկել սիրո թեմայով երգերով:
 

"Հայսուպերսթար 5"-ի երկրորդ գալա-համերգին


Անահիտ Հարությունյան, Լիլիթ Խաչատրյան, Արմեն Մարդանյան, Վարդինե Ավագյան, Էլիզաբեթ Ադիկյան, Երվանդ Մաթեւոսյան, Ջուլիետա Սարգսյան, Լիաննա Արոյան, Արաքսյա Ամիրխանյան, Սոնա Ռուբենյան, Արթուր Մացակյան, Ռիմա Ֆարսյան. ահա այն մասնակիցների անունները, որոնք ելույթ են ունեցել հեռուստաշոուի շրջանակներում ինչպես  առաջին,  այնպես էլ երկրորդ գալա-համերգի ժամանակ:

Նշենք, որ այս անգամ նախագիծը լքել է միանգամից երկու մասնակից, քանի որ նախորդ գալա համերգի ժամանակ ոչ ոք չլքեց այն: Եվ այսպես, այլեւս “Հայսուպերսթար 5”-ին չեն մասնակցում Վարդինե Ավագյանն ու Լիլիթ Խաչատրյանը: Ժյուրին Վարդինեի ելույթն է որակել որպես ամենաթույլը:
 

Վարդինե Ավագյանը


Հիշեցնենք, որ այս անգամ նախագիծը տոնում է իր հոբելյանը. “Հայսուպերսթար’’ -ը հինգ տարեկան է: Հոբելյանական եթերաշրջանը խոստանում է տոնական ու անակնկալներով լի լինել:):

BRAVO.am

Լուսանկարները` "Շանթ" TV-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW