«Morena»` այսպես է կոչվում Կարեն Բոկսյանի եւ Joef-ի (Gipsy King Family) նոր երգը, որի հիման վրա նկարահանված տեսահոլովակի շնորհանդեսն օրերս կայացել է Լոս Անջելեսում:
Ամիսներ առաջ Երեւանում նկարահանված տեսահոլովակի ռեժիսորը ժոռ Մելոյանն է: Ստեղծագործական թիմը փորձել է հայաստանյան պայմաններում ստանալ իսպանական կրքոտ միջավայր ու զգացմունքային տրամադրություն, իսկ տեսահոլովակի ոճով զբաղվել է Արմեն Գալյանը:
«Morena» երգի տեսահոլովակի շնորհանդեսին
Երգի երաժշտության հեղինակը Կարեն Բոկսյանն է, խոսքերի իսպաներեն հատվածը գրել է Joef-ը, ռուսերենը` Լիանա Նեստերենկոն: «Կարիերայի այս փուլը չափազանց կարեւոր է ինձ համար, քանի որ փորձում եմ ներկայացնել այնպիսի երաժշտական արտադրանք, որը ոչ թե համապատասխանում է շուկայի պահանջարկին, այլ` իմ հոգեվիճակին»,- ասել է ռուսալեզու երգերով լայն զանգվածներին հայտնի դարձած Կարեն Բոկսյանը: Նա խոսոտվանել է նաեւ, որ որոշակիորեն փոխում է երաժշտական ոճը, բայց հավատարիմ մնում իր մասնագիտական սկզբունքներին:
Երգիչները շնորհանդեսի առթիվ իսպանական ոճով փակ երեկույթ են կազմակերպել, հանդիսավարներն էին հեռուստահաղորդավար Մհեր Բաղդասարյանն ու դերասանուհի Աիդա Թորոսյանը:
«Morena» երգի տեսահոլովակի շնորհանդեսին
Երոկոյին ներկա են եղել հայկական շոու-բիզնեսի հայտնի դեմքեր` Անդրեն, Արմինկան, Արսեն Գրիգորյանը, Շպռօտը, Արփի Գաբրիելյանը, Նորոն, Լիլուն, Մերի Մակարյանը, Ջոնի Կարապետյանը, Արա Ղազարյանը, Վահագն Գրիգորյանը եւ այլք:
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: