Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ հայտնի հայերից շատերը սոցիալական ցանցերում հրապարակել են իրենց բալիկների լուսանկարներն ու շնորհավորել բոլոր մանուկների տոնը:
Գրիշա Աղախանյանը «ֆեյսբուքյան» իր պաշտոնական էջում որդու եւ ընտանիքի լուսանկարներով տեսանյութ է տեղադրել եւ գրել.«Իմ փոքրիկի գլխավորությամբ՝ շնորհավորում եմ բոլոր երեխաների պաշտպանության միջազգային օրը: Նրանք են մեր ապագան»:
Հովհաննես Ազոյանն էլ այսօր դստերը մանկապարտեզ ուղեկցելիս հետաքրքիր տեսանյութ է նկարահանել, որը ներկայացնում ենք ստորեւ:
Բոլոր ճուտիկներին ուրախ եւ անհոգ մանկություն են մաղթել Հայկ Պետրոսյանն ու կինը՝ հրապարակելով իրենց որդու տոնական լուսանկարը:
Լանա Խաչատրյանը նույնպես ներկայացրել է, թե ինչ տեսք ունի դստրիկը հունիսի մեկին:):
Լանա Խաչատրյանի դուստրը
Դերասան Անդրանիկ Հարությունյանն ու կինն էլ մաղթել են, որ բոլոր փոքրիկները առողջ լինեն, ունենան ուրախ եւ խաղաղ մանկություն:
Դերասանուհի Նաիրա Մովսիսյանն այս գրառմամբ է շնորհավորել դստերը.«Մինչեւ այս սրտիկը քնից արթնանա, ասեմ. նա միակը դարձավ իմ կյանքում, ում համար շտապում եմ տուն, ում ժամերով կարող եմ սպասել՝ նայելով, թե ինչպես է քնած, եւ թե երբ կարթնանա, որպեսզի տանեմ զբոսանքի, շնորհավորեմ իմ գանձուկի տոնը»:
Նաիրա Մովսիսյանը՝ դստեր հետ
Ահա այսպիսին է Արսեն Գրիգորյանի գրառումը.«Իմ լավ բալիկներ Ինես ու Վահե, աշխարհի բոլոր անմեղ փոքրիկներ, ձեր տոնը շնորհավոր լինի,ապրեք առողջ ու մեր կյանքը լցնեք ձեր լույսով ու բարությամբ»:
Արսեն Գրիգորյանը՝ երեխաների հետ
Իրենց եւ աշխարհի բոլոր փոքրիկների տոնն են շնորհավորել նաեւ դերասան-ամուսիններ Նազիկ Բաղդասարյանն ու Արթուր Գեղամյանը, Դավիթ Հակոբյանն ու Նոնա Թելոյանը, դերասան Աշոտ Հակոբյանը, երգչուհիներ Արեւիկ Ալավերդյանը, Արփի Շահնուբարյանը, դերասանուհի Արփինե Իսրայելյանը եւ այլք:
BRAVO.am
Լուսանկարները՝ հայտնիների ֆեյսբուքյան էջերից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: