Երեւանում ժամանցի սիրելի վայր դարձած “Սինեմա Սթար”-ում երեկ` հուլիսի 6-ին, հեքիաթային մթնոլորտ էր: “Դալմա Գարդեն Մոլ”-ի երկրորդ հարկում տեղակայված զվարճանքի բազմաֆունկցիոնալ կենտրոնում էին հավաքվել բազմաթիվ փոքրիկներ` իրենց ծնողների հետ, ովքեր հարմարավետ 3 կինոդահլիճում մասնակցել են “Օզ. Վերադարձ զմրուխտե քաղաք” 3D մուլտֆիլմի նախադիտմանը:
Լիլիթ Մարգարյանը` երեխաների հետ
Անիմացիոն ֆիլմի երեւանյան շնորհանդեսին, ի թիվս այլ մանուկների, ներկա էին Արմինկայի, Նարինե Սուլթանյանի, Հովհաննես եւ Մերի Ազոյանների, Գրիգոր Նազարյանի եւ Լիլիթ Մարգարյանի, Իռեն Ուլիխանովայի եւ Վահագն Գրիգորյանի, Արամ Նիկոլյանի, Իրինա Թովմասյանի, Անչոկի երեխաները:
Իռեն Ուլիխանովան
“Սինեմա Սթար” կինոթատրոնը երեխաների համար պատրաստել էր անակնկալներ բոդի-արտի, փուչիկների ու փազլ-նվերների տեսքով: Ծաղրածուն օճառային պղպջակներով ապահովում էր փոքրիկների ուրախ ժամանցը, որոնք հաճույքով լուսանկարվում էին նաեւ մուլտհերոս առյուծի հետ:):
Միջոցառման երկրորդ հատվածում ներկաները, ստանալով 3D ձեւաչափի համար նախատեսված ակնոցներ, տեղափոխվեցին Օզ երկիր, ուր մուլտֆիլմի հերոսուհի Դորոտին, անցնելով փորձությունների միջով, փրկում է ընկերներին: 70 միլիոն դոլար բյուջեով ամերիկյան արտադրության մուլտֆիլմը ստեղծվել է Ֆրենք Բաումի հեքիաթի հիման վրա: Ճենապակե արքայադուստրը, թռչող կապիկները, բուն, առյուծը եւ մյուս հերոսները ոչ միայն փոքրիկներին, այլեւ մեծահասակներին կպարգեւեն եռաչափ գունեղ պահեր:):
"Սինեմա Սթար"-ում տեղի է ունեցել “Օզ. Վերադարձ զմրուխտե քաղաք” մուլտֆիլմի նախադիտումը
Դիտման մասնակիցները հավանել էին մուլտֆիլմը, իսկ տպավորություններով կիսվեց դիզայներ Լիլիթ Մարգարյանի որդին` Դավիթը:).“Գույներն ու պատկերները շատ հետաքրքիր էին: Ամենաշատն առյուծին սիրեցի: Կարեւորը բարին հաղթեց չարին:)”:
Արմինկան` որդու հետ
“Օզ. Վերադարձ զմրուխտե քաղաք”-ը “Սինեմա Սթար”-ի ֆիլմացանկում կլինի հուլիսի 10-ից: Կինոսեանսների մասին տեղեկություններ կարող եք ստանալ կինոթատրոնի ֆեյսբուքյան էջից:
BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: