×


Հայտնիներով «TASHI-SHOW»-ն` 80 լուսանկարում :)

Հայ, ռուս եւ այլազգի հայտնի երգիչներ, դերասաններ, հումորիստներ եւ շոու-բիզնեսի այլ ներկայացուցիչներ տարեվերջին Մոսկվայի Կրեմլի դահլիճում մասնակցել են ամենամյա «TASHI-SHOW»-ին, որի լուսանկարներն էլ այսօր ներկայացնում ենք մեր ընթերցողներին:

Զառան եւ Մաարտ Բաբայանը


Հումորային համերգ-ներկայացմանը մասնակցել են Սոֆի Մխեյանը, Արմինկան, Արամեն, Սոնան, Լիլուն, Սիլվա Հակոբյանը, Հռիփսիմե Հակոբյանը, Մարտին Մկրտչյանը, Սյուզի Մելիքյանը, Մարտ Բաբայանը,  Աիդա Սարգսյանը, Համլետ Գեւորգյանը, Ներսիկ եւ Արաբո Իսպիրյանները, Մհերը, Մարգարիտա Պոզոյանը եւ այլք:

«TASHI-SHOW»-ին


«TASHI-SHOW»-ի հանդիսավարներն են եղել Գայանե Ասլամազյանը, Արտյոմ Կարապետյանը, Աննա Գրիգորյանը եւ Արսեն Գրիգորյանը: Միջոցառման հումորային մասն ապահովել են Աշոտ Ղազարյանը, Սոս Ջանիբեկյանը, Rippi-ն, Նարեկ Բավեյանը, Մհեր Խաչատրյանը եւ «Դոմինո» սիթքոմի մյուս դերակատարները: 

Հանդիսատեսին ողջունել են նաեւ Գարիկ Մարտիրոսյանը, VARDA-ն, Սոսո Պավլիաշվիլին, Զառան, Դոմինիկ Ջոկերը, «Ջիփսի Ջիտանես» խմբի երաժիշտները եւ ուրիշներ:

«Ջիփսի Ջիտանես» խմբի երաժիշտները եւ Սոնան


«TASHI-SHOW»-ն իրականացրել է «Euromusic Entertainment» ընկերությունը, որի գլխավոր պրոդյուսեր եւ նախագծի հեղինակ Տարոն Պողոսյանի խոսքով` 5-ժամյա շոու-ծրագիր շրջանակում ելույթ է ունեցել 50 արտիստ.«Նախատոնական երեկոն լի էր հրաշալի երաժշտությամբ, հումորով եւ ծիծաղով: Հանդիսատեսը մեկ րոպե անգամ չի ձանձրացել»: 

BRAVO.am
Լուսանկարները` «Euromusic Entertainment»-ի

Կարդալ ավելին

Quality Sign BW