×


Հայտնի զույգերը՝ Ֆելիքս Խաչատրյանի «Սիրո բանաձեւ»-ում

Ֆելիքս Խաչատրյանը տեւական դադարից հետո վերադառնում է եթեր: Հանրայինի նոր եթերաշրջանում նա կներկայանա նոր նախագծով, որի շրջանակում հայտնի զույգերը կփորձեն պարզել, թե որքան լավ են ճանաչում միմյանց: Անսպասելի հարցերն ու առաջադրանքները նրանց կստիպեն անկեղծանալ ու բացահայտել բաներ, որոնց մասին նույնիսկ չէին էլ կասկածում:

Ֆելիքս Խաչատրյանը


Ո՞ւմ չի կարելի վստահել նույնիսկ ջահի լամպը փոխելու պարտականությունը, ո՞վ կարող է մոռանալ ամուսնության հերթական հոբելյանը: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները կգտնվեն հաղորդման շրջանակում:

Հաղորդման մեկնարկը կտրվի սեպտեմբերի 15-ին: «Սիրո բանաձեւ»-ին մասնակցել են Սիլվա Հակոբյանը, Զարուհի Բաբայանն՝  իրենց ամուսինների հետ, Ալեքսանդր Բաբասյանը, Արամ Նիկոլյանը, Վաչե Թովմասյանը, Սարգիս Գրիգորյանն՝ իրենց կանանց հետ, եւ ուրիշներ:

Սիլվա Հակոբյանն՝ ամուսնու հետ


Ֆելիքս Խաչատրյանը 2001-2008 թթ.-ին եղել է Հանրային հեռուստաընկերության հաղորդավարը եւ վարել տարբեր ծրագրեր, այդ թվում՝ «Օտար խաղեր», «Թեժ տասնյակ», «Երկու աստղ» եւ այլն:

Տեղեկատվությունը եւ լուսանկարները՝ Առաջին ալիքի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW