Թվում է` Քիմ Քարդաշյանը մեծ ազդեցություն է ունեցել եւս մեկ «ամենասեքսուալ» ցուցակի վրա: Ամերիկյան “The Huffington Post” պարբերականը գրում է. «Ճանապարհորդների համար ստեղծված ծանոթությունների եւ ժամադրությունների առցանց հարթակի` MissTravel-ի մոտ 110 000 ամերիկացի օգտատերերի հարցման արդյունքում պարզվել է, որ աշխարհի ամենասեքսուալ կանայք հայուհիներն են»:
Քիմ Քարդաշյանը
Հայուհիներին հաջորդում են Բարբադոսի եւ Միացյալ Նահանգների կանայք: Առաջին տասնյակում ընդգրկվել են նաեւ Կոլումբիայի, Անգլիայի, Ավստրալիայի, Բրազիլիայի, Ֆիլիպինների, Բուլղարիայի եւ Լիբանանի գեղեցիկ սեռի ներկայացուցիչները:
Ինչ վերաբերում է տղամարդկանց, ապա ուժեղ սեռի ամենասեքսուալ ներկայացուցիչներն իռլանդացիներն են, որոնց հաջորդում են ավստրալացիներն ու պակիստանցիները:
Քիմ Քարդաշյանը եւ Քանյե Ուեսթը
«Մենք չենք կարող կռահել, բայց մտորում ենք` արդյոք հարցման արդյունքները կապ չունեն վերջերս Քիմ Քարդաշյանի հայրենիք կատարած այցի հետ, որը նկարահանվել է “Keeping Up With the Kardashians” ռեալիթի-շոուհի համար». Ահա այսպիսին է պարբերականի նկատառումը:):
BRAVO.am
Աղբյուրը` The Huffington Post
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: