×


Հասմիկ Վերդյան.«Ոչինչ էլ հեշտ չէ, բայց…»

«Երկիր Մեդիա»-ի եթերում այսօրվանից կցուցադրվի լրագրողների մասին պատմող 12 մասից բաղկացած ֆիլմ, որի դերասանական կազմում է նաեւ Հասմիկ Վերդյանը: BRAVO.am-ի հետ զրույցում դերասանուհին նշել է, որ «Լրագրողները» սերիալը մի քանի եթերաշրջան կունենա:

Հասմիկ Վերդյանը


«Առաջարկն ընդունելիս հաշվի եմ առել, որ չունեմ բաց տեսարաններ, նաեւ դրական կերպար է եւ տարբերվում է իմ նախորդ դերերից: Ալինան սկզբում հանդես է գալիս որպես քարտուղարուհի, այնուհետեւ դառնում է լրագրող: Համեստ, բարի, նեղացկոտ, զգայուն աղջիկ է, ով ժամանակ առ ժամանակ միամիտ ու խնդրի հետ կապ չունեցող բաներ է խոսում»,-պատմել է նա:

Հասմիկից հետաքրքրվել ենք՝ որքանով է հեշտ լինել լրագրողի դերում.«Ոչինչ էլ հեշտ չէ, բայց քանի որ դերասանուհի եմ, պարտավոր եմ աշխատանքս արժանավայել կատարել, իսկ մնացածը հանդիսատեսը կորոշի»:

Հասմիկ Վերդյանը՝ «Լրագրողները» սերիալի նկարահանումներին


Բացի հեռուստատեսային ու թետերական գործունեությունը, նա շուրջ մեկ ամիս է՝ դերասանի վարպետություն է դասավանդում ստուդիաներից մեկում: Ասում է` դժվարությամբ է համարձակվել այդ քայլին գնալ.«Ամեն ինչ լավ է, աշակերտներս էլ չեն դժգոհում: Երեխաների հետ հաճելի է աշխատելը. փորձում եմ մատչելի բացատրել, քանի որ նրանց համար նոր աշխարհ է»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Հասմիկի անձնական արխիվից 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին