Հայտնիներից շատերը չեն վախենում անկեղծանալ եւ պատասխանել BRAVO.am-ի սիրային բլից հարցերին՝ բացահայտելով, թե ինչպիսին է եղել իրենց առաջին համբույրը, ով է սիրելին, եւ ոչ միայն: Այս անգամ հերթը Պարոնյանի անվան թատրոնի դերասանուհի Հասմիկ Վերդյանինն է:
Սերը ուժ է:
Սիրել՝ նշանակում է հոգի ունենալ:
Սեր առաջին հայացքից, իհարկե, պատահում է:
Սիրահարվածները նման են փոքր երեխաների:
Սիրո իմ եղանակն ամառն է:
Հասմիկ Վերդյանը՝ սիրելիի հետ
Տղամարդու արտաքինում ինձ կարող են գրավել ձեռքերն ու աչքերը:
Վանել՝ փնթիությունը:
Տղամարդը պետք է լինի շռայլ, հոգատար:
Կյանքն առանց սիրո դատարկ կլինի:
Երբ սիրում ես, գեղեցիկ ես, բարի:
Հանուն սիրո պատրաստ եմ օգտակար լինել:
Ապագա ամուսինս ոստիկան է:
Սիրած էակի կողքին արթնանալը երանություն է:
Սերը դեղին է:
Հասմիկ Վերդյանը
Մինչ ամուսնանալը պետք է գիտակցաբար քայլ անել:
Իմ առաջին համբույրը նման էր սրտի թրթիռի:
Շուտ ամուսնանալ՝ նշանակում է ամենից շատ ցանկանալ ընտանիք կազմել:
Առաջին ժամադրությունը պետք է լինի գեղեցիկ եւ տպավորիչ:
Երբ սիրում ես, պետք է լինես դիմացինին գնահատող:
Տղաներին դուր են գալիս իմ աչքերը:
Չեմ սիրում տղաների, ովքեր շռայլ չեն:
Բլից հարցերը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Հասմիկ Վերդյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: