2020 թվականին Շանթ Քիրմիզյանի եւ Հասմիկ Կարապետյանի ընտանիքը կհամալրվի: Ամուսնական գեղեցիկ զույգը սպասում է երկրորդ երեխայի լույս աշխարհ գալուն:
Գեղեցիկ կարգավիճակում գտնվող երգչուհին BRAVO.am-ի հետ զրույցում հաստատել է հղիության լուրը՝ ասելով, որ շատ երջանիկ է:
«Որպես ուրախ ու բարի լուր՝ կցանկանամ բարձրաձայնել այս մասին: Աստված երկրորդ անգամ օրհնեց մեր ընտանիքը: Այլ մանրամասներ չեմ ցանկանում հայտնել՝ դրանք համարելով միայն իմը»,- նշել է երգչուհին:
Շանթ Քիրմիզյանը եւ Հասմիկ Կարապետյանը՝ Տաթեւի հետ (արխիվային լուսանկար)
Նշենք, որ զույգի առաջնեկը՝ Տաթեւը, օրեր առաջ դարձել է երեք տարեկան:
BRAVO.am-ը Հասմիկին եւ բոլոր հղիներին մաղթում է թեթեւ հղիություն եւ, իհարկե, առողջ բալիկներ:
Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Հասմիկ Կարապետյանի արխիվից


×
12,147






