×


“Հարսանիք”` Միշոյի, Հայկոյի, Դիանայի, Սոսի եւ Դավիթի մասնակցությամբ :)

BRAVO.am-ն արդեն տեղեկացրել էր, որ տարիներ տեւած դադարից հետո Միշոն եւ ՀՏ Հայկոն կրկին հանդես են գալիս միասին, իսկ առիթը “Sharm Pictures”-ի նոր ֆիլմն է: Այսօր արդեն հայտնի են դարձել ռոմանտիկ կինոկատակերգության մանրամասները:

Միշոն, ՀՏ Հայկոն, Դիանա Մալենկոն, Սոս Ջանիբեկյանը եւ Դավիթ Թովմասյանը


Ռեժիսոր Դավիթ Բաբախանյանի նոր ֆիլմը, որն էկրաններ կբարձրանա սեպտեմբերին, կոչվում է «Հյուսիս-հարավ», հերոսները չորս ընկեր են, որոնց կյանքի բնականոն հունը փոխում է Նվերը (Դավիթ Թովմասյան)` համաձայնելով կատարել օլիգարխ Լամբերտ Խաչատուրովիչի պատվերը…

Դիանա Մալենկոն` "Հյուսիս-հարավ" ֆիլմի նկարահանումներին


“4 ընկեր, 1 հարսնացու, լիքը խնդիրներ եւ «փրկության հանճարեղ ծրագիր»` ահա այսպես է ներկայացվել ֆիլմը, որի գլխավոր դերերում հանդես են գալիս Միշոն, ՀՏ Հայկոն, Սոս Ջանիբեկյանը, «Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Lost and found in Armenia» ֆիլմերից հայտնի ամերիկաբնակ դերասան Դավիթ Թովմասյանը, Դիանա Մալենկոն եւ Մկրտիչ Արզումանյանը:

Մկրտիչ Արզումանյանը` "Հյուսիս-հարավ" ֆիլմի նկարահանումներին


Նշենք, որ Մկրտիչ Արզումանյանը մարմնավորում է բացասական հերոսին, իսկ երաժշտի դերը ստանձնել է Սոս Ջանիբեկյանը: Ֆիլմում կտեսնեք նաեւ Ռոլանդ Գասպարյանին եւ Սոնա Շահգելդյանին:

BRAVO.am
Տեղեկատվությունը եւ լուսանկարները` “Sharm Pictures”-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport