Օրեր առաջ Ամերիկայի Միացալ Նահանգներում բնակվող դերասան Հովհաննես Բաբախանյանը տեղի ժամանցի կենտրոններից մեկում հայաքել է ամերիկահայ ընկերներին ու բարեկամներին՝ նշելու ծննդյան 50-ամյակը, իր ու կնոջ՝ դերասանուհի Մարի Մսրյանի ամուսնութան 25-ամյակն ու իր բեմական գործունեության 35-րդ հոբելյանական տարելիցը:
Օրվա լուսանկարներն ու մանրամասները ՀՀ վաստակավոր արտիստը տրամադրել է BRAVO.am-ին:
Մարի Մսրյանն ու Հովհաննես Բաբախանյանը
«Գեղեցիկ ու ջերմ հանդիպում ունեցա մտերիմ ընկերներիս հետ: «Հովհաննես Բաբախանյանն ու ընկերները» երեկոյի կազմակերպչական շատ հարցերով ինքս եմ զբաղվել՝ մենեջերիս, ընկերներիս ու ընտանիքիս անդամների օգնությամբ: Երեկոն տոնական համերգով է բացվել, իսկ օրս սկսվել է ընտանիքիս անդամների շնորհավորանքով: Տոնական երկու տորթ եմ ունեցել, որոնք մեկը մեկից գեղեցիկ ու համեղ էին»,- պատմել է հոբելյարը:
Հովհաննեսը խոսել է նաեւ իր ձեռքբերումներից. «Ամենամեծ ձեռքբերումն իմ ընտանիքն ու զավակներն են, իմ աշխատանքն ու սերը, որ լույսի պես ուղղորդում է ինձ այս կյանքում»:
Ըստ դերասանի՝ իրենց ընտանիքի երջանկության բանաձեւը սերն է. «Երջանիկ եմ իմ ընտանիքով, չեմ կարող պատկերացնել, ինչպիսին կլիներ իմ կյանքը, եթե կողակիցս Մարին չլիներ»:
Հովհաննես Բաբախանյանն ու Մարի Մսրյանը
Ամուսնությունից 25 տարի անց զույգը կրկին պսակադրվել է. «Հավաքույթի ժամանակ նշել ենք նաեւ իմ ու կնոջս Արծաթյա հարսանիքը: Այդ օրը նաեւ մեր երկրորդ պսակադրությունն է տեղի ունեցել: Հարսի ու փեսայի կերպարով ներկաների առջեւ կրկին միմյանց տեր ու հնազանդ լինելու երդում ենք տվել: Իրականցրել ենք նաեւ կնոջս վաղեմի երազանքը՝ մեր ամուսնության հոբելյարը նշել ենք նաեւ Փարիզում՝ Մուլեն Ռուժում».- պատմել է նա:
Այս տարի լրանում է նաեւ դերասանի բեմական գործունեության 35-ամյակը. «Ես նկարում եմ (ուսանել եմ Մոսկվայի Գեղարվեստի համալսարանում), երգում եմ՝ (ավարտել եմ Երեվանի պետ. կոնսերվատորիան), բայց եթե դերասան չդառնայի, առհաաարակ ԵՍ չէի լինի, իսկ թե ով կամ ինչ կլինեի, չեմ կարող ասել»:
Խոսելով իր կերտած կերպարների մասին՝ Հովհաննեսը նշել է. «Իմ բոլոր դերերն կյանքիս անբաժան մասն են։ Դրանք իմ տարբեր եսերն են։ Աստծո հաջողությամբ, շուտով շեքսպիրյան անգլերենով թատրոնում «Համլետ» եմ խաղալու: Այժմ աշխատում եմ «Սայաթ Նովա» գեղարվեստական ֆիլմի վրա, որն, ամենայն հավանականության, ամերիկյան արտադրության է լինելու»:
Մարի Մսրյանն ու Հովհաննես Բաբախանյանը
Տեքստը՝ Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները տրամադրել է Հովհաննես Բաբախանյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: