×


Հռիփսիմե Հակոբյանի \"խիստ անձնական\" նվերն ամուսնու 29-ամյակին :)

Մարտին Մկրտչյանն ամեն տարի հոկտեմբերի 4-ին` իր ծննդյան օրը, երաժշտական նվեր է մատուցում երկրպագուներին: Այս անգամ այն տեսահոլովակի տեսքով է. “Պատահական”-ը կարող եք դիտել այստեղ: 

Հռիփսիմե Հակոբյանն ու Մարտին Մկրտչյանը


BRAVO.am-ին հայտնի է դարձել, որ երգչի 29-ամյակի կապակցությամբ գեղեցիկ տոն է կազմակերպել կինը` Հռիփսիմե Հակոբյանը: Երգչուհին մեզ հետ զրույցում նշել է, որ սիրելիի ծննդյան տարեդարձը նշել են կեսգիշերից մինչեւ լուսաբաց :): 

“Ամենահարազատ ու մտերիմ մարդկանց հետ մեր բնակարանում ուրախացել ենք: Մարտինը չէր ցանկանում ոչինչ նախաձեռնել` հաջորդ տարի մեծ նշելու պայմանով, բայց կարծում եմ, որ յուրաքանչյուր տարեդարձ էլ պետք է տոնի վերածել”,-ասել է Հռիփսիմեն:

Մարտին Մկրտչյանը եւ Հռիփսիմե Հակոբյանը


Երգչուհու խոսքով` ամուսնուն միշտ հետաքրքիր աքսեսուարներ ու յուրօրինակ իրեր է նվիրում, իսկ այսօրվա նվերը “խիստ անձնական” է: Զույգի տոնական օրը կեզրափակի ռոմանտիկ ընթրիքը երեւանյան ռեստորաններից մեկում:

BRAVO.am-ը շնորհավորում է Մարտին Մկրտչյանին` ցանկանալով ստեղծագործական վերելքներ եւ երջանկություն:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Հռիփսիմե Հակոբյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW