×


Հրաչ Մուրադյանը եւ մի խումբ աղջիկներ Հյուսիսային պողոտայի ապակիներն են լվացել:)

Երեկ ֆլեշմոբի շրջանակում “մաքրվել” են Հյուսիսային պողոտայի մի շարք խանութների, սրճարանների ապակիները:): “Կիսաբաց լուսամուտներ” հեռուստածրագրի անձնակազմն ու ընկերները` սպիտակ շապիկներ հագած եւ մաքրող միջոցներով “զինված”, հասարակական ակցիա են իրականացրել:

Հրաչ Մուրադյան."Ֆլեշմոբի նպատակը հեռուստատեսությունից դուրս` փողոցում հասարակության խնդիրներն ավելի տեսանելի դարձնելն է"


“Օգնի՛ր”, “Հարգի՛ր”, “Կարեկցի՛ր”, “Հավատա՛”, “Մենք քեզ հետ ենք” գրությունները մասնակիցները փակցրել էին շապիկներին, նաեւ պատրաստել էին ծրագրի կարգախոսներով պաստառներ:

“Լայն բացի՛ր կիսաբաց լուսամուտներդ” խորագիրը կրող ֆլեշմոբի մասնակիցները հերթով անցել են պողոտայի երկայնքով գտնվող ցուցափեղկերի կողքով, մաքրել դրանք ու հասել Աբովյան փողոց: Վայրն ընտրել էին` հաշվի առնելով փողոցի երկայնքով քայլելու հնարավորություն ունենալը. “Դեռեւս միայն այստեղ մարդիկ հնարավորություն ունեն քայլելու, եւ միաժամանակ կան շատ ապակիներ”:

Հրաչ Մուրադյանը եւ մի խումբ աղջիկներ Հյուսիսային պողոտայի ապակիներն են լվացել:)


Թոք-շոուի հաղորդավար Հրաչ Մուրադյանի խոսքերով` այս ֆլեշմոբի նպատակը հեռուստատեսությունից դուրս` փողոցում հասարակության խնդիրներն ավելի տեսանելի դարձնելն է. “Սոցիալական խնդիրները շատ են, որոնց պետք է ուշադրություն դարձնել եւ աչք չփակել: Իհարկե, ամբողջությամբ չենք լվանում պատուհանները. մեր խնդիրն անցորդների ուշադրությունը հրավիրելն է մեր պաստառներին”:

Նա նշել է, որ նախապես չեն տեղեկացրել պողոտայի խանութների սեփականատերերին, արդյունքում բացի երկու խանութից, մյուսները դեմ չեն եղել, որ հեռուստատեսության աշխատակիցները մաքրեն ապակիները:):

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW