“Victoria’s Secret”-ը ներկայացրել է այս տարվա ամենաթանկարժեք կրծկալը, որի մասին արդեն պատմել ենք: “Fantasy Bra”-ն մոդել Ալեսանդրա Ամբրոսիոն կցուցադրի դեկտեմբերի 4-ին կայանալիք շքեղ շոուի ընթացքում:
Հրեշտակ Ալեսանդրա Ամբրոսիոն ցուցադրել է 2,5 միլիոնանոց կրծկալը
Կրծկալի գինը 2,5 միլիոն դոլար է: Ինքնատիպ ներքնազգեստը, որն անվանել են “Floral Fantasy Bra”, հեղինակել է “London Jewelers” ընեկրությունը: 5000-ից ավելի թանկարժեք քարերով զարդարված ծաղկային կրծկալի կարեւոր բաղադրիչը 18 կարատանոց դեղին եւ վարդագույն ոսկին է: “Fantasy Bra”-ն զարդարված է նաեւ ադամանդե երկու ծաղկով:
Ալեսանդրան ներկայացրել է նաեւ “Bombshell Fantasy” օծանելիքը
Ալեսանդրան ներկայացրել է նաեւ “Bombshell Fantasy” օծանելիքը, որը զարդարված է սպիտակ, վարդագույն եւ դեղին թանկարժեք քարերով, 10-ը կարատանոց սպիտակ ադամանդներով: Օծանելիքի արժեքն է 500 հազար դոլար:):
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Glamour.ru
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: