×


Հ1-ը տեղյակ է եղել “Եվրատեսիլ”-ից հրաժարվելու համար տուգանքի մասին

Հայաստանի՝  Բաքվում կայանալիք “Եվրատեսիլ 2012”-ին մասնակցությունից հրաժարվելու պատճառով EBU-ի կողմից տուգանվելու մասին  Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը տեղյակ է եղել: Այս մասին BRAVO.am-ին տեղեկացրել է Հ1-ի գործադիր տնօրենի տեղակալ Գրիգոր Նազարյանը:

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալ Գրիգոր Նազարյանը


“Մենք նախապես գիտեինք, որ մրցույթին չմասնակցելու համար Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն օրենքով սահմանված կարգով պետք է տուգանք վճարի, որը մեր դեպքում կազմում է մասնակցության գումարի 50 տոկոսը”,-նշել է Գրիգոր Նազարյանը:

Հ1-ի գործադիր տնօրենի տեղակալը նշել է, որ վաղը Հանրային հեռուստաընկերության կողմից պաշտոնական հաղորդագրություն կտարածվի, որտեղ կլինեն այս թեմայի շուրջ հարցերի պատասխանները:

Հայաստանին տուգանել են "Եվրատեսիլ 2012"-ին մասնակցությունից հրաժարվելու համար


Հիշեցնենք, ԵՀՄ լրատվամիջոցների հետ աշխատանքի գծով տնօրեն Աննիկա Նիբերգ-Ֆրանկենհաուզերը “Իտառ-Տաս”-ին հայտնել է, որ Եվրոպական հեռարձակողների միության որոշման համաձայն՝ Հայաստանը պետք է մուծի մրցույթին մասնակցության վճարը, որի չափը չի նշվում,  ինչպես նաեւ՝ այդ գումարի 50 տոկոսի չափ տուգանք:

Բացի դա, Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը պետք է ուղիղ հեռարձակմամբ եւ առանց ընդհատումների ցուցադրի “Եվրատեսիլ 2012”-ի եզրափակիչը: Իսկ վերոնշյալները չանելու դեպքում, մեր երկիրը կարող է զրկվել “Եվրատեսիլ 2013”-ին մասնակցելու իրավունքից: 

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW