Սեպտեմբերի 30-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում կայացավ “Մանկական Եվրատեսիլ 2012”-ի հայաստանյան եզրափակիչ փուլը, որի ժամանակ պարզ դարձավ մրցույթի մեր ներկայացուցչի անունը. դեկտեմբերին Ամստերդամում ելույթ կունենա “Compass band”-ն իր “Sweetie Baby” երգով:
"Compass band"-ը
Այսօր մամուլում լուրեր են տարածվել, թե մրցույթի արդյունքների հրապարակումից հետո պարզվել է, որ խումբը խախտումներ է թույլ տվել, մասնավորապես` “կեղծվել է մասնակիցների տարիքը, ինչը կարող է հիմք հանդիսանալ մրցույթի արդյունքները չեղյալ հայտարարելու համար”:
BRAVO.am-ի հետ զրույցում Հանրային հեռուստաընկերության հեռուստաարտադրական ծառայության ղեկավար Ռուբեն Թումանյանը նշել է, որ իրենք եւս խախտման վերաբերյալ ահազանգ են ստացել. “Հիմա ուսումնասիրում ենք, թե որքանով է հավաստի այն”:
“Compass band”-ի ամենափոքր անդամը 10-ամյա Միկան է
Ռուբեն Թումանյանը նշել է` “Եվրատեսիլ”-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն այժմ “եվրատեսիլյան” հարցերով գտնվում է Ժնեւում. “Ամեն ինչ պարզ կլինի, երբ նա վերադառնա Երեւան”:
"Compass band"-ը
BRAVO.am-ը փորձում է կապ հաստատել նաեւ “Compass band”-ի պրոդյուսեր Զառա Պետրոսյանի հետ, սակայն վերջինիս հեռախոսահամարը դեռեւս անհասանելի է:
Տեքստը`Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: