Այսօր` օգոստոսի 5-ին, Նիկոսիայի իր բնակարանում մահացել է “ԳՈՀԱՐ” սիմֆոնիկ նվագախմբի եւ երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սեպուհ Աբգարյանը: Ցավալի լուրը հրապարակվել է համույթի “ֆեյսբուքյան” պաշտոնական էջում:
Մահացել է “ԳՈՀԱՐ”-ի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սեպուհ Աբգարյանը
![]()
Կիպրահայ դիրիժոր, երգահան եւ մանկավարժ Սեպուհ Աբգարյանի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել նաեւ երգչախմբի մենակատար Լայանան.“Մեր շատ սիրելի մաեստրո, “ԳՈՀԱՐ”-ի լույս… Ձեր հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում”,-գրել է երգչուհին:
Մաեստրո Սեպուհ Աբգարյանը եւ երգչուհի Լայանան
![]()
BRAVO.am-ը ցավակցում է մաեստրոյի հարազատներին, ընկերներին եւ նրա արվեստի սիրահարներին:
BRAVO.am
Լուսանկարները` “ԳՈՀԱՐ”-ի եւ Լայանայի “ֆեյսբուքյան” էջերից


×
12,154





