Միացյալ Նահանգներում մահացել է հայտնի բլյուզ երաժիշտ Բի Բի Քինգը (B.B. King): Այս մասին այսօր հայտնել է “Associated Press”-ը` հղում կատարելով երաժշտի փաստաբանին: Սեպտեմբերի 25-ին նա կդառնար 90 տարեկան:
Բի Բի Քինգը
Փաստաբանի խոսքով` Բի Բի Քինգը մահացել է քնած վիճակում մայիսի 14-ի գիշերը` Լաս Վեգասի իր տանը: Անվանի բլյուզմենն արդեն 20 տարի երկրորդ տիպի շաքարային դիաբետ ուներ:
Բի Բի Քինգը
Բի Բի Քինգը մի քանի անգամ արժանացել է “Գրեմմի” մրցանակի, երկրպագուները նրան համարում են բլյուզի արքա: 2011-ին նա ընդգրկվել է “Rolling Stone” ամսագրի հրապարակած բոլոր ժամանակների մեծագույն կիթառահարների ցուցակում` զբաղեցնելով վեցերերոդ հորիզոնականը:
BRAVO.am
Աղբյուրը` Lenta.ru


×
3,597






