Այսօր առավոտյան Մոսկվայում 46 տարեկանում սրտի կաթվածից մահացել է հայտնի կինոօպերատոր, պրոդյուսեր Արթուր Ապրեսովը։
Կինոդիտողին նա առավել հայտնի էր «Ոչինչ չի մնա», «Տաքսի «Էլի լավ ա»», «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարանը», «Երեք ընկերները» եւ այլ ֆիլմերում իր փայլուն օպերատորական աշխատանքով։ Ապրեսովը նաեւ մի շարք հեռուստասերիալների պրոդյուսերն էր։
Մինչ հեռուստատեսությունում եւ կինոյում աշխատանքը Ապրեսովը աչքի է ընկել որպես Արցախյան պատերազմը լուսաբանած օպերատոր։ Մինչեւ 1999 թվական եղել է «Զինուժ» հաղորդաշարի առաջատար օպերատոր։
BRAVO.am-ը ցավակցում է Արթուր Ապրեսովի հարազատներին եւ ընկերներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: