×


Մայա եւ Սոֆյա Պողոսյանները, Էմմին, Ավետիս Խախամյանը, Սերժոն` “EL հոլդինգ”-ի տարեդարձին:)

Հունվարի 31-ին լրացել է “EL հոլդինգ”-ի հիմնադրման 8 տարին: Ծննդյան փարթին երեկ էր: Հոլդինգի նախագահ Ավետիս Խախամյանը կնոջ` Մայա Պողոսյանի հետ տարեդարձի հյուրերին ընդունել է “Կամի” ակումբում:):

Մայա Պողոսյանը կտրում է տոնական տորթը


Տոնական միջոցառմանը մասնակցել են Էմմին, Սերժոն, “Armenoids” խմբի հիմնադիր Էդգար Ռոստոմյանը սիրելիի` մոդել Նադեժդա Հովհաննիսյանի հետ, “ԷԼ Style” ամսագրի խմբագիր Մայա Պողոսյանի քույրը` դերասանուհի Սոֆյան ամուսնու հետ, DJ Vakcina-ն, երգչուհի Արփինե Գաբրիելյանը, մոդել Մարիկա Թունյանը,  շոու-բիզնեսի այլ ներկայացուցիչներ, հոլդինգի աշխատակազմն ու ընկերները: 

Իր պատմության ութ տարվա ընթացքում  “EL hոլդինգ”-ը  մի շարք նախագծեր է իրականացրել, “ԷԼ Style” եւ “Elite Life” ամսագրերին զուգահեռ արդեն թողարկվում է նաեւ “EL Baby”-ն: 

Էմմին


Այս ամսագրերի շապիկներին հայտնվել են հայկական շոու-բիզնեսի տարբեր ներկայացուցիչներ, որոնց մի մասը եւս ներկա էր երեկույթին: DJ Սերժոն, Սուրեն Առուստամյանը, մոդել Նադեժդա Հովհաննիսյանն էլ BRAVO.am-ի հետ զրույցում երեկ խոստովանել են` դեմ չեն լինի նույնպես հայտնվել ամսագրի շապիկին:):

Ողջ երեկոյի ընթացքում հյուրերը վայելել են DJ Max-ի եւ DJ Smoke-ի սեթերը: Իհարկե, կտրվել է նաեւ տարեդարձի համեղ տորթը: 
BRAVO.am-ը միանում է բոլոր շնորհավորանքներին ;):

Տեքստը` Աննա Զիլֆուղարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Միքայել Պետրոսյանի/Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW