×


Մանանա Գեւորգյանը

Մանան Գեւորգյանի ծովափնյա հանգստի լուսանկարները

Մանանա Գեւորգյանն օրերես է վերադարձել Եգիպտոսից, որտեղ մայրիկի հետ վայելել է Կարմիր ծովն ու արեւը: Դերասանուհին Շարմ էլ Շեյխում անցկացրած հանգստի լուսանկարները տրամադրել է BRAVO.am-ին:

«Եգիպտոսում առաջին անգամ էի եւ չեմ ափսոսում ընտրությանս համար: Անմոռանալի եւ հագեցած օրեր ենք անցկացրել: Մարդիկ ժպտերես ու բարեհամբույր էին: Մեզ մեր տանն էինք զգում»,- ասել է նա:

Մանանա Գեւորգյանը


Հանգստի համար նախատեսված տասն օրը Մանանայի համար ակնթարթորեն են անցել.«Լիարժեք վայելել եմ ծովը, արեւն ու ավազը: Ջուրն իմ տարերքն է: Ինձ այնտեղ կատարյալ երջանիկ էի զգում: Լողալուց ու արեւայրուք ընդունելուց բացի, հասցրել ենք պատմական արժեք ունեցող վայրեր այցելել, նաեւ դայվինգով եմ զբաղվել. մի ուրիշ աշխարհում ես հայտնվում, գերագույն հաճույք էր, աննկարագրելի գեղեցկություն»:

Մանանա Գեւորգյանը


Դերասանուհին գնումներով ծանրաբեռնված է վերադարձել.«Այնքան բան եմ գնել ե՛ւ ինձ համար, ե՛ւ ընկերներիս ու բարեկամներիս: Գոհ ու տպավորված եմ վերադարձել»,- եզրափակել է նա:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Մանանա Գեւորգյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին