Մանո Գրիգորյանը երեկ դարձել է 34 տարեկան: Դերասանուհուն յուրահատուկ անակնկալ է մատուցել ամուսինը՝ Սարգիս Գրիգորյանը: Նա իր ձեռքին դաջել է կնոջ դիմանկարը, որն ուղեկցվում է «Երանի ինձ, որ ունեմ քեզ» եւ «Forever» (հավիտյան) գրություններով:
Մինչ այդ, նա տեսանյութ է հրապարակել իր ինստագրամյան էջում եւ կից գրել. «Խենթերն իրենց սիրելիին պիտի խենթ նվերներ տան, իսկ թե ինչպես ստացվեց, եւ արդյոք ողջ մնաց Գագոն այս ստեղծագործությունից հետո, կիմանաք վաղը»:
Մանոյի արձագանքը չի ուշացել.«Ես ցնցված եմ, թե ինչ եմ հիմա զգում, թող մնա իմ սրտում: Շնորհակալ եմ»:
BRAVO.am-ը շնորհավորում է Մանոյին եւ երջանկություն մաղթում:
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: