×


Մավր Մկրտչյանը` սիրելիի նվերի եւ առաջիկա հարսանիքի մասին

Ժողովրդական երգիչ Մավր Մկրտչյանը այսօր դարձել է 26 տարեկան: Նա BRAVO.am-ին հայտնել է, որ առաջին շնորհավորանքներն ընդունել է ծնողներից ու նշանածից.«Կարծում եմ` նրանք որոշել էին անակնկալ մատուցել, բայց կեսգիշերին տանը չէի. երեկ համերգ ունեինք, որն ուշ վերջացավ»:

Մավր Մկրտչյանը` սիրելիի հետ


Հոբելյարը երեկոն նախատեսում է անցկացնել սիրելիի եւ մտերիմների շրջապատում: Շուշանն արդեն իսկ մատուցել է նվերը, որի մասին Մավրը նախընտրում է չբարձրաձայնել.«Դա այնքան նեղ անձնական է…»: Տորթի մոմերը փչելու ավանդույթին նա նշանակություն չի տալիս.«Երազանք չունեմ, մեծ ցանկություններ են: Գուցե այս տարի մտապահեմ ու կատարվի»:

Մավր Մկրտչյանը` սիրելիի հետ


Հետադարձ հայացք գցելով իր կյանքին` երգիչն ասել է.«Երեւի շատերն են տարեդարձի օրն անորոշ վիճակում լինում, քանի որ արածներդ ու չարածներդ ես հիշում: Ամփոփելով նախորդ տարին` hասկացել եմ, որ երաժշտական ասպարեզում սպասելիքներս չեն արդարացել, իսկ պատճառները շատ են, որոնց մասին չեմ ցանկանա այսօր խոսել»:

Մավրից հետաքրքրվել ենք նաեւ սպասվելիք հարսանիքից: Նա նշել է, որ նախատեսում է պսակադրվել գալիք տարեսկզբին:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները` Մավր Մկրտչյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW