Մարիամ Մելիքյանի դուստրը դարձել է 2 տարեկան: BRAVO.am-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է, թե ինչպես են անցկացրել տոնական օրը, ամուսնու հետ ինչ են նվիրել փոքրիկին, եւ ոչ միայն:
«Աղջկաս ծնունդը չկարողացանք ըստ պլանավորածի նշել: Բալիկս հիվանդացավ եւ մեր բոլոր պլանները խախտեց: Ուզում էի գեղեցիկ խնջույք կազմակերպել, թեեւ դեռ չի հասկանում: Փորձեցինք թեկուզ տանն այնպես անել, որ ձագուկիս օրն ուրախ անցնի»,-պատմել է նա եւ հավելել, որ ամուսինը գեղեցիկ ոսկյա զարդ է նվիրել դստերը, իսկ ինքը՝ գեղեցիկ զգեստներ:
Մարիամ Մելիքյանն՝ ամուսնու հետ
Փոքրիկ Կամիլային կեսգիշերին անակնկալ են մատուցել.«Ամուսնուս քույրն իր բալիկների հետ եւ մեր մի քանի ընկերները որոշել էին մեզ ուրախացնել՝ տորթով եւ շատ փուչիկներով այցելելով մեր տուն»:
Մարիամը նշել է, որ այս շրջանում իր հիմնական զբաղմունքը դստեր խնամքն է. «Երկու տարի է՝ Ստամբուլում եմ բնակվում: Օրս հիմնականում աղջկաս հետ եմ անցկացնում, այդ պատճառով էլ ձանձրանալու եւ այլ բաների ժամանակ անգամ չի մնում»:
Մարիամ Մելիքյանը՝ դստեր հետ
Դերասանուհին առաջիկայում աշխատանքային նորությամբ հանդես կգա.«Դեռ չեմ ուզում այդ մասին խոսել: Երբ հստակ լինի, անպայման առաջինն իմ շատ սիրելի BRAVO.am-ին կհայտնեմ»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Մարիամի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: