Մարիամ Շահինյանն այսօր` օգոստոսի 14-ին, դարձել է 28 տարեկան: Դերասանուհին BRAVO.am-ին անկեղծորեն պատմել է, որ մանկուց չի սիրում իր ծննդյան օրը, ակամա տխրում է, նույնիսկ արտասվում.“Նկատել եմ, որ լիարժեք չեմ կարողանում ուրախանալ, հոգեբանական ինչ-որ խնդիր կա…Գուցե փոքր հասակում տրավմա եմ ստացել, այդ է պատճառը, որ այս օրը չեմ սիրում”:
Մարիամ Շահինյանը
Այնուամենայնիվ, հոբելյարի համար այս տարեդարձն առանձնահատուկ է, քանի որ առաջին անգամ նշում է մայրիկի կարգավիճակում.“Քանի որ իմ ուշադրության կենտրոնում աղջիկս է, ու նա դեռ փոքրիկ է, որոշեցի խնջույք չկազմակերպել, միայն մտերիմներս երեկոյան առանց իմ հատուկ հրավերի կգան մեր տուն”:
Մարիամ Շահինյանի դուստրը` Արփին
Պատմելով նվերների մասին` նա ասել է, որ առաջինը շնորհավորել են ընտանիքի անդամները.“Ամուսինս առանձնապես չի սիրում ռոմանտիկ նվերներ անել եւ ավելի շատ ոչ տոնական օրերին է անակնկալներ մատուցում, քան հատուկ օրերին: Չեմ սիրում, երբ մտերիմներս հարցնում են, թե ինչ կցանկանայի նվեր ստանալ, բնականաբար, պատասխանում եմ՝ ոչ մի բան: Բայց միշտ հաճույքով եմ ընդունում իմ սիրելի ապրանքանիշերի ցանկացած արտադրանք` աքսեսուարներ, հագուստ, միայն թե այլեւս չեմ սիրում օծանելիք ստանալ”:
Մարիամը նաեւ հայտնել է, որ կցանկանար հաջորդ տարեդարձերից մեկը նշել ծովափին՝ ռոմանտիկ ընթրիքով ու մոմերով.“Մի քիչ շաբլոն տարբերակ է, բայց այդպիսի ծնունդ չեմ ունեցել, հուսով եմ` ինչ-որ տարի հնարավոր կլինի իրագործել:)”:
BRAVO.am
Լուսանկարները` Մարիամ Շահինյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: