×


Մարինա Մարտիրոսյանի երրորդ երեխայի առաջին լուսանկարները

Մարինա Մարտիրոսյանի երրորդ զավակի լույս աշխարհ գալու լուրն արդեն հայտնել ենք: Փոքրիկ Մարկը 40 օր է՝ վայելում է ծնողների, քրոջ եւ եղբոր սերն ու ջերմությունը: Մոսկվաբնակ հաղորդավարուհի-պարուհին օրեր առաջ տղայի համար լուսանկարահանում է կազմակերպել՝ ֆոտոշարքն առաջինը տրամադրելով BRAVO.am-ին:

«Լուսանկարելու գաղափարն իմն էր, իրականացրինք, երբ 15 օրական դարձավ: Սկզբում քնած էր, եւ հեշտ էր լուսանկարելը: Հետո արթնացավ ու սկսեց դժգոհել: Առայժմ, կարծես թե, չի սիրում լուսանկարվել: Տեսնենք՝ երբ մի քիչ մեծանա, կսիրի, թե՝ ոչ»,-ասել է նա եւ հավելել, որ Մարկը հանգիստ երեխա է, երբեմն՝ աշխույժ, իհարկե, երբ փորիկը չի անհանգստացնում:): Սիրում է քնել, իսկ հարազատների ժպիտներին արդեն ժպիտով է պատասխանում: Կամակոր չէ, եւ նրան շատ հեշտ է խնամել: Մարինայի խոսքով՝ դրսում լավ է քնում. զբոսանքն ու սառը օդը բարենպաստ են փոքրիկի համար:

Փոքրիկ Մարկը


Մարկին մեծ սիրով են վերաբերվում ավագ եղբայրը՝ Առնոն, եւ քույրը՝ Ռաֆայելլան. «Աղջիկս շատ հոգատար է, վերաբերմունքը`շատ քնքնուշ ու մեղմ: Որոշ հարցերում նույնիսկ իմ օգնականն է: Իսկ Առնոյի վերաբերմունքը մի քիչ չարաճճի ու տղայական է: Երեկ լրացավ Մարկի 40 օրականը, այստեղ եկեղեցական որեւէ արարողություն չենք արել: Ամռանը, երբ գանք Հայաստան, անպայման կմկրտենք Սուրբ Զորավար եկեղեցում, որտեղ տեղի են ունեցել իմ եւ ամուսնուս պսկադրությունը եւ երկու բալիկներիս մկրտության արարողությունը»,-եզրափակել է Մարինան:

Տեքստը՝ Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Աննա Ուտեխինայի եւ Մարինայի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW