×


Մարի. «Զարմանում եմ, որ ինձ դեռ հիշում են»

Երգչուհու կարիերան մի կողմ դրած ու կադրից դուրս աշխատող Մարին BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է իր այժմյան աշխատանքի մասին, նաեւ պարզաբանել է, թե ինչու է երկարատեւ դադարից հետո հոլովակ նկարահանել։

«Դառը սուրճ» երգով հիշվող Մարի Ավանեսյանն ընկերների ու ծանոթների հորդորով օրեր առաջ ներկայացրել է նույն երգը՝ նորովի։ Նոր տարբերակը գործիքավորել է Նիկ Էգիբյանը, երգի հեղինակները Մանե Հակոբյանն ու Անիտա Հախվերդյանն են, հոլովակը պատրաստել է Ռոբերտ Քոլոյանը:

Մարին


Մարին ելույթ չի ունենում արդեն հինգ տարի է.«Երգեր ձայնագրել եմ, բայց չեմ համարում, որ աշխատել եմ։ Վերջերս անընդհատ հարցնում էին՝ ինչու չեմ երգում, հատկապես հիշում են «Դառը սուրճը»։ Նույնիսկ զարմանում եմ, որ երկար դադար եմ վերցրել, բայց դեռ հիշում են:): Մտածեցի՝ կարելի է պարզապես նույն երգը քավեր տարբերակով կատարել, բայց չի նշանակում, որ կրկին վերադառնում եմ ասպարեզ։ Գուցե հետագայում նոր երգեր էլ ձայնագրեմ, սիրում եմ երգել, ամբողջովին չեմ կարող կտրվել, բայց հիմնական աշխատանք չի դառնա»։

Մարին այժմ ներգրավված է Հանրային հեռուստաընկերության երաժշտական ծրագրերում. աշխատում է կադրից դուրս, նաեւ ընկերուհու հետ զբաղվում է միջոցառումների կազմակերպմամբ եւ տարեր նկարահանումներով. «Մինչ այս աշխատանքը մասնագիտացա որպես լրագրող ԵՊՀ Մասս մեդիա կենտրոնում, մեկ տարի աշխատեցի «21TV»-ում՝ որպես լրագրող եւ հաղորդավար։ Այնուհետեւ ռեժիսոր Արթուր Մանուկյանի առաջարկով տեղափոխվեցի «Բենեֆիս» հեռուստածրագիր՝ որպես երաժշտական համակարգող, եւ այդ ծրագրով մուտք գործեցի Հանրային»։

Սեւակ Խանաղյանն ու Մարին


Ինչպես նշում է՝ այժմյան աշխատանքն իրեն ավելի է հետաքրքրում, քան երգը. «Հայկական երգարվեստում շարունակելը, չեմ կարծում, որ մեծ ապագա է խոստանում երաժիշտներին, իսկ կադրից դուրս ավելի հեռանկարային է, ավելիին կարող եմ հասնել իմ կյանքում»։

BRAVO.am-ի հարցին, թե որտեղ է իրեն պատկերացնում 10 տարի անց, Մարին պատասխանել է.«Ինձ պատկերացնում եմ Հանրայինում, որովհետեւ այս հաստատությունում շատ տարիներ առաջ աշխատել եմ, միակ տեղն է, որ չաշխատելու ընթացքում կարոտում էի եւ ներքուստ ուզում էի վերադառնալ։ Հիմա հասկանում եմ՝ ես այն վայրում եմ, որտեղ ինձ լիարժեք երջանիկ ու լավ եմ զգում։ Ամեն ինչ պիտի անեմ, որ ավելի լավ աշխատեմ ու հաջողությունների հասնեմ։ Հնարավոր է՝ մոտ ապագայում հաղորդում վարեմ, ուղիղ եթերում աշխատելու փորձ ունեմ»։

BRAVO.am
Լուսանկարները՝ Մարիի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport