BRAVO.am-ն արդեն հայտնել է Հռիփսիմե Հակոբյանի մայրանալու լուրը: Երգչուհին հոկտեմբերի 12-ին ամուսնուն որդի է պարգեւել: Իսկ ահա այսօր երջանիկ հայրիկն իր “ֆեյսբուքյան” էջում հրապարակել է տղայի հետ առաջին լուսանկարը, որն էլ ներկայացնում ենք մեր ընթերցողներին:
Մարտին Մկրտչյանը` որդու հետ
Հիշեցնենք, զույգի առաջնեկը լույս աշխարհ է եկել Միացյալ Նահանգներում: Երգիչներն իրենց առաջնեկին անվանակոչել են Լեո:
Մարտին Մկրտչյանը եւ Հռիփսիմե Հակոբյանը
Ի դեպ, նորաթուխ մայրիկը շուտով երկրպագուներին կներկայացնի իր նոր տեսահոլովակը` նկարահանված “Loca Loca” երգի հիման վրա: Պրեմիերան նախատեսված է հոկտեմբերի 20-ին, իսկ մինչ այդ առաջարկում ենք ստորեւ դիտել թիզերը:
BRAVO.am


×
20,318





