×


Մարտ Բաբայանը շուտով հայր կդառնա

BRAVO.am-ին հայտնի է դարձել, որ Մարտ Բաբայանի ընտանիքում համալրում է սպասվում: Մեզ հետ զրույցում երգիչն ասել է, որ կինը` Էլենը, իրեն դուստր է պարգեւելու, ինչի համար անչափ երջանիկ է:

«Այս փուլում չեմ ցանկանում շատ խոսել ապագա փոքրիկի մասին: Շատ երջանիկ ենք ու անհամբերությամբ ենք սպասում նրան»,-նշել է նա:

Մարտ Բաբայանը կնոջ՝ Էլենի հետ


Մարտի կինը հղիության 6-րդ ամսում է: Զույգի առաջնեկը լույս աշխարհ կգա ամռանը:

«Հայր դառնալու պատասխանատվությունը մեծ է: Հասկանում եմ, որ մեր ընտանիքն ավելի ամբողջական կդառնա»,-ասել է ապագա հայրիկը:

Մարտ Բաբայանի կինը՝ Էլենը


BRAVO.am
Լուսանկարները` Մարտ Բաբայանի արխիվից եւ BRAVO.am-ի

Կարդալ ավելին

Quality Sign BW