Սիրված շոումեն եւ հաղորդավար Մարկ Սաղաթելյանի անժամանակ մահվան կապակցությամբ իրենց ցավակցությունն են հայտնել ընկերները, գործընկերները եւ բազմաթիվ երկրպագուներ:
Հավերժ հիշատակ
«Անհավատալի է: Թվում է, թե այսպիսի վառ անհատականությունները պետք է հավերժ ապրեն, կարծում եմ` այդպես էլ կա. քանի դեռ հիշում եւ սիրում ենք, Մարկը միշտ կապրի մեր սրտերում եւ հոգիներում: Անչափ ցավալի է եւ անարդար…»,-նշել է ամերիկաբնակ երգչուհի Աննա Արմենակյանը:
«Դու բոլորիս հիշողություններում մնալու ես ժպիտը դեմքիդ: Միշտ ուրախացրել ես բոլորին` հաճախ կարիք ունենալով, որ քեզ ուրախացնեն: Կորուստը սարսափելի բան է, բայց այն ստիպում է շատ արժեքներ գնահատել ու հասկանալ: Դժվար է հավատալ, որ չկաս, Մարկ: Աստված հոգիդ լուսավորի: Դու միշտ մեզ հետ ես, մեր մտքերում ու մենք արդեն կարոտել ենք քեզ»,- գրել է Քրիստինե Պեպելյանը:
Մարկ Սաղաթելյանը եւ Գարիկ Մարտիրոսյանը
«Ծնվում ենք ակամա, ապրում ենք զարմացած, մեռնում ենք կարոտով… Մեզ կարոտով թողեցիր, Մարկ Սաղաթելյան»,-նշել է Նազենի Հովհաննիսյանը:
«Մարկ Սաղաթելյանի հետ ծանոթացա 2005-ին: Շատ մտերմացանք, նա դարձավ ոչ միայն իմ, այլ նաեւ «Հայ թիմ»-ի մտերիմ, ավագ ընկերը… 2006-ին մասնակցեց իմ առաջին` «Տժվժիկ» ձայնասկավառակի ստեղծմանը` որպես պրոդյուսեր: Մարկը որպես լավ ընկեր միշտ եղել է մեր կողքին` անշահախնդիր ու անկեղծ` ի տարբերություն շատ ու շատ «ստատուսով» մարդկանց… Լավ մարդ, լավ ավագ ընկեր, միշտ պոզիտիվ, միշտ անկեղծ ու սրտացավ… Ափսոս, շատ-շատ ափսոս…»,-նշել է Սերժոն:
«Ցավակցում եմ Մարկ Սաղաթելյանի ընտանիքին եւ հարազատներին...Նա միշտ կմնա մեր հուշերում...»,-գրել է Սիրուշոն:
«ԵրՄի» թիմը
«Մարկ ջան, Աստված հոգիդ լուսավորի, շատ-շատ-շատ եմ ցավում… Սարսափելի է… խնդրում եմ բոլոր ընկերներիս` լավ եղեք, ապրեք երկար, մի լքեք ձեզ սիրող ու հարգող մարդկանց: Չեմ ուզում էլ ընկեր կորցնել…»,-նշել է Գայանե Ասլամազյանը:
«Մարկ, չեմ ուզում հավատալ… Աստված հոգիդ լուսավորի…»,-գրել է Նադեժդա Սարգսյանը:
Հենրիխ Մխիթարյանը եւ Մարկ Սաղաթելյանը
«Խորին ցավակցություններ Մարկ Սաղաթելյանի ընտանիքին: Հայ մեծագույն հաղորդավար, մեր ազգային հավաքականի նվիրված երկրպագու եւ Մեծ Մարդ...Աստված հոգիդ լուսավորի»,-նշել է Հենրիխ Մխիթարյանը:
«Աստված իմ, մեր սիրելի Մարկ Սաղաթելյանի հոգին լուսավորի: Շատ տխուր եմ, շատ-շատ»,-գրել է Անի Քրիստին:
«Լավ մարդիկ քիչ-քիչ գնում են, ոմանք` երկրից, ոմանք` աշխարհից... Ափսոս...»,-նշել է Աբել Աբելյանը:
Թաթա Սիմոնյանը եւ Մարկ Սաղաթելյանը
«Մարկ, դու մեր լավ ընկեր, քեզ անչափ սիրում ենք: Հավերժ կմնաս մեր սրտերում»,-նշել է Լուսինան:
BRAVO.am
Լուսանկարները` Մարկ Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: