×


Մենչ. «Իրավունք չունենք հուսախաբ անել մեր հավատարիմ հեռուստադիտողին»

Շուրջ երկու ամիս է` ավարտվել է «Ֆուլ Հաուս» սիթքոմը: Մեր նախորդ զրույցում նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը նշել էր, որ արդեն աշխատում են նոր հումորային նախագծի վրա: Նրա խոսքերով, այն իրեն երկար սպասել չի տա:

«Ֆուլ Yere1»`այսպես է կոչվում հեռուստատեսային նոր նախագիծը, որը եթերում կլինի հոկտեմբերի 7-ից`շաբաթական երկու անգամ:

Այս մասին BRAVO.am-ին ասել է Արմենն ու հավելել. «Որոշեցինք էքսպերիմենտալ նախագիծ անել`միքսելով վերջին 10 տարվա ընթացքում մեր կողմից արված երկու` ամենաստացված եւ վարկանիշային «Ֆուլ Հաուս» եւ «Yere1» նախագծերը: Միքսել ենք նաեւ անվանումները, այսինքն՝ լի քաղաք, լի Երեւան: Այս նախագիծը բաղկացած է լինելու 4 տարբեր կտորներից` իրենց հստակ եւ շարունակական կերպարներով: Այդ կերպարները կլինեն «Ֆուլ Հաուս»-ից արդեն իսկ սիրված հերոսները, եւ ոչ միայն: Մեր թիմին միացել են մի քանի նոր դերասան-դերասանուհիներ: Նրանք նոր են մեր թիմի կազմում: Հեռուստադիտողներին նրանք ծանոթ են այլ նախագծերից»:

Գոռ Հակոբյանը եւ Արմեն Պետրոսյանը


«Ֆուլ Yere1»-ում նկարահնվելու են Գրիգոր Դանիելյանը, Աղաս Մանուկյանը, Գոռ Հակոբյանը, Քրիստինա Եղոյանը, Գարիկ Սեպխանյանը, Մոսո Կարապետյանը եւ Մենչը: Նրանց կմիանան Մհեր Մխիթարյանը, Լիա Զախարյանը, Օնո Մանուկյանը, Արտուշ Գեւորգյանը, Լիանա Վանոյանը եւ եւս մեկ դերասանուհի, որին կընտրեն ԱՄՆ-ում, որովհետեւ 4 սյուժեներից մեկը այնտեղ է նկարահանվելու:

Սպասելիքների եւ առաջիկա անելիքների մասին խոսելիս՝ Մենչը նշել է նաեւ, որ շնորհակալ է իրենց կատարած աշխատանքների բարձր գնահատականի համար:

Արմեն Պետրոսյանը, Գարիկ Սեպխանյանը եւ Գրիգոր Դանիելյանը


Վստահ է, որ այս նախագիծը եւս կսիրվի հեռուստադիտողի կողմից:

«Մենք իրավունք չունենք հուսախաբ անել մեր հավատարիմ հեռուստադիտողին, ով մեզ հետ է միշտ: Ապագան պլանավորում ենք շատ ակտիվ եւ շարունակական: Աստված առաջ, եթե ստացվի այնպես, ինչպես մենք ծրագրում ենք, մյուս տարվանից կլինեն արդեն նոր ներկայացումներ Երեւանում եւ, իհարկե, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Եվրոպայում»,- ասել է Մենչը։

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Արմեն Պետրոսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport