Մերի Շահինյանի առաջնեկի լույս աշխարհ գալու մասին արդեն պատմել ենք: Ծնողները փոքրիկին անվանակոչել են Միքայել: Ինչպես հաղորդավարուհին է նշել, որդու անունն ընտրելիս առաջնորդվել են այն սկզբունքով, որ արտերկրում էլ տարածված ու հեշտ արտասանվող լինի:
Մերի Շահինյանը
«Միայն մեկ բան կասեմ` մայրության բերկրանքը բոլորին եմ մաղթում»,-BRAVO.am-ի հետ զրույցում իր երջանկությամբ է կիսվել Մերին:
Մերի Շահինյանն` ամուսնու հետ
Պարզվում է` նրա ամուսինը` գերմանաբնակ գործարար Արտաշես Մարգարյանը, ներկա է եղել ծննդաբերությանը.«Նա մի վայրկյան չի հեռացել: Ես մի վայրկյան մենակ չեմ եղել»,-ասել է հաղորդավարուհին:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Մերի Շահինյանի անձնական արխիվից


×
14,630






